Արիս Ղազինյան
Արիս Ղազինյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (1984) և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1991) |
Մասնագիտություն | լրագրող, աշխարհագրագետ, պատմաբան և հրապարակախոս |
Աշխատավայր | Ազգ և Երկիր |
Aristakes Ghazinyan Վիքիպահեստում |
Արիս Ղազինյան (հոկտեմբերի 25, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, պոետ, պատմաբան, աշխարհագետ, հրապարախոս։ Զբաղվում է տարածաշրջանային քաղաքականության, պատմության և մշակույթի հարցերով[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 25-ին Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում։ 1986–1991 թվականներին ուսանել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, նեղ մասնագիտացումը՝ գեոմորֆոլոգ[1]։
Աշխատանային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993–1994 թվականներին աշխատել է ԵՊՀ «Ատլաս» լաբորատորիայում, որպես քարտեզագետ, իսկ Քարտեզագրության ու գեոդեզիայի ինստիտուտում աշխատել է որպես խմբագիր–քարտեզագետ։ 1994–1998 թվականներին աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես թղթակից[1]։ 1999-2000 թվականներին աշխատել է «Երկիր» թերթում որպես թղթակից։ 2000 թվականից «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական մեկնաբանն է[1]։ 1998-2005 թվականներին որպես «Ազգ», «Երկիր» և «Գոլոս Արմենիի» թերթերի քաղաքական տեսաբան լուսաբանել է Արցախյան հակամարտության բանակցությունների ընթացքը։ Երկար տարիներ հանդիսացել է ռուսաստանյան «Կովկաս» վերլուծական կենտրոնի և «Ռեգնում» գործակալության փորձագետ[1]։
Որպես հայ և միջազգային տեղեկատվական-վերլուծական հրատարակությունների սեփական և հատուկ թղթակից աշխատել է Անդրկովկասում, Ռուսաստանի մի շարք սուբյեկտներում (Հարավային Օսիա, Կաբարդա-Բալկարիա, Ինգուշիա, Չեչնիա, Դաղստան, Կալմիկիա, Թաթարստան, Բաշկորտոստան), Առաջավոր Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի մի շարք երկրներում[1]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք գեղարվեստական գրքերի, ինչպես նաև մենագրությունների հեղինակ է, որոնց թվում են[1].
Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ադրբեջան» փորձադաշտը» («Полигон «Азербайджан»)
- «Երևան. խաչով կամ խաչի վրա» («Ереван: с крестом или на кресте»)
- «Ազգ» («Нация»)
- «Ազգերի ֆանտոմային ցավերը կամ առողջ նախապաշարմունքները. դատողություններ հայերի ազգային բնավորության մասին երեք հատորով» («Фантомные боли наций или здоровые предрассудки: рассуждения об армянском национальном характере в трех книгах»)