Արիանա Ֆոնտանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիանա Ֆոնտանա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝short track speed skater
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 14, 1990(1990-04-14) (33 տարեկան)
Ծննդավայր՝Սոնդրիո, Լոմբարդիա, Իտալիա

Արիանա Ֆոնտանա (իտալերեն՝ rianna Fontana, ապրիլի 14, 1990(1990-04-14), Սոնդրիո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի շորթ թրեկ չմշկորդ, ով 500 մետր մրցատարածությունում Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում դարձել է ոսկե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինի 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում Ֆոնտանան 3000 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ։ 500 մետր մրցատարածությունում զբաղեցրել է 11-րդ տեղը, 1000 մետր մրցատարածությունում՝ 6-րդ տեղը։

Վանկուվերի 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում 500 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ։

Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում 500 մետր մրցատարածությունում բրոնզե մեդալից հասել է արծաթե մեդալի՝ բրիտանացի չմշկորդ Էլիզ Քրիստիին բախվելուց հետո։ Քրիստին որակազրկվել է եզրափակչում բախում առաջացնելու համար։ Նա ստացել է բրոնզե մեդալ 1500 մետր մրցատարածությունում և թիմային մրցաշարում։

Փհենչհանի 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում 500 մետր մրցատարածությունում նվաճել է ոսկե մեդալ[1]։

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հարթակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթ 1-ին 2-րդ 3-րդ
Օլիմպիական խաղեր 1 1 4
Աշխարհի մրցաշարեր 1 6 7
Աշխարհի թիմային մրցաշար 0 0 1
Աշխարհի գավաթ 1 1 4
Եվրոպական մրցաշար 24 12 5

Օլիմպիական խաղեր

  •  Բրոնզ Թուրին 2006 թ. էստաֆետ
  •  Բրոնզ Վանկուվեր 2010 թ. 500 մ
  •  Արծաթ Սոչի 2014 թ. 500 մ
  •  Բրոնզ Սոչի 2014 թ. 1500 մ
  •  Բրոնզ Սոչի 2014 թ. էստաֆետ
  •  Ոսկի Փհենչհան 2018 թ. 500 մ

Աշխարհի առաջնություն

  •  Արծաթ Միլան 2005 թ. 500 մ
  •  Բրոնզ Միննոապոլիս 2006 թ. 500 մ
  •  Արծաթ Շեֆիլդ 2011 թ. 500 մ
  •  Արծաթ Շեֆիլդ 2011 թ. 1000 մ
  •  Բրոնզ Շեֆիլդ 2011 թ. բազմամրցություն
  •  Արծաթ Շանհայ 2012 թ. 3000 մ
  •  Արծաթ Շանհայ 2012 թ. 500 մ
  •  Բրոնզ Շանհայ 2012 թ. բազմամրցություն
  •  Բրոնզ Մոնրեալ 2014 թ. էստաֆետ
  •  Ոսկի Մոսկվա 2015 թ. 1500 մ
  •  Բրոնզ Մոսկվա 2015 թ. 500 մ
  •  Բրոնզ Մոսկվա 2015 թ. 1000 մ
  •  Արծաթ Մոսկվա 2015 թ. բազմամրցություն
  •  Բրոնզ Մոսկվա 2015 թ. էստաֆետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympics: Fontana to be flag carrier»։ www.ansa.it/։ Agenzia Nazionale Stampa Associata (ANSA)։ հոկտեմբերի 20, 2017։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]