Արթուր Ֆրայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Ֆրայ
անգլ.՝ Arthur Fry
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1931(1931-08-19) (90 տարեկան)
ԾննդավայրOwatonna, Մինեսոտա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի համալսարան
Մասնագիտությունգյուտարար և քիմիկոս
Աշխատավայր3M
Պարգևներ և
մրցանակներ

Արթուր Ֆրայ (անգլ.՝ Arthur Fry, օգոստոսի 19, 1931(1931-08-19), Owatonna, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար և գիտնական։ Նա համարվում է գրառումների համար թղթի ստեղծողներից մեկը։ 2006 թվականից արտադրանքը վաճառվում էր ավելի քան 100 երկրներում։

Ֆրայը ծնվել է Մինեսոտայում, իսկ հետո ապրել է Այովայում և Կանզաս Սիթիում։ Նա նախնական ուսումը ստացել է գյուղական դպրոցում։ Մինեսոտայի համալսարանում նա ուսումնասիրել է քիմիական տեխնոլոգիաներ։

1953 թվականին, այն ժամանակ, երբ ընդունվել է համալսարան, Ֆրայը աշխատանքի է անցել 3М-ում (այդ ժամանակ ընկերությունը անվանվում է Minnesota Mining и Manufacturing Company) որպես նոր արտադրանքների ինժեներ-մշակող։ Նա իր ողջ կարիերայի ընթացքում աշխատել է 3М-ում մինչև 1990-ական թվականների սկիզբը։

1980 թվականին գրառումների համար թուղթը, որը ստեղծվել է Ֆրայի կողմից, սկսել է վաճառվաել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, իսկ մեկ տարի անց հայտնվել է կանադական և եվրոպական շուկաներում։ 1999 թվականին Fortune լրագիրը նրան ներառել է 20-րդ դարի հայտնի գյուտարարների շարքի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. C. Chen, T. Carvell. Products of the Century

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]