Գրառումների համար թուղթ

Գրառումների համար կպչուն թուղթ, սրանք ոչ մեծ թղթեր են, որոնց մի կողմում բարակ գծով հատուկ սոսնձի շերտ կա՝ սովորաբար դեղին գույնի: Դրանք սոսնձվում են նոթատետրի տեսքով, որից առանձին թերթիկները հեշտությամբ պոկվում են և կարող են սոսնձվել այլ առարկաների վրա, իսկ հետագայում հեռացվել դրանցից՝ չթողնելով ոչ մի հետք: Որպես կանոն՝ այս թուղթն օգտագործվում է համառոտ գրառումների և հիշեցումների համար:
Գրառումների համար այդպիսի ինքնակպչուն թուղթ առաջին անգամ սկսել է արտադրել ամերիկյան «3M» ընկերությունը՝ Post-it ապրանքանիշի ներքո: Այդ ընկերությունում աշխատող Սպենսեր Սիլվերը 1968 թվականին ստեղծեց թույլ և հետքեր չթողնող սոսինձ: Հայտնագործությունը մնաց առանց պահանջարկի, քանի դեռ Արթուր Ֆրայը՝ այդ նույն ընկերության աշխատակիցը, ով երգում էր եկեղեցական երգչախմբում, չսկսեց իր աղոթարանում այդ նյութով սոսնձված էջանիշներ ամրացնել[1][2]:
1980 թվականից գրառումների համար այդպիսի թուղթն սկսեց վաճառվել ԱՄՆ-ի ողջ տարածքում, իսկ տարի անց հայտնվեց նաև կանադական և եվրոպական շուկաներում: 1999 թվականին Fortune պարբերականն այն ներառեց XX դարի կարևորագույն հայտանգործությունների շարքում[3]:
Գրառումների համար դասական թուղթը նախկինի պես արտադրվում է «3M» ընկերության կողմից՝ Post-it ապրանքանիշի ներքո: Այն դեղին է[4] և ունի 76-ը 76-ի վրա չափսեր: Գոյություն ունեն նաև այլ արտադրողների նմանօրինակ արտադրանքներ:
Կպչուն թուղթը հաճախակի օգտագործվում էր արվեստի ստեղծագործություններ արարելիս: Այսպես. Ռոն Կիտայի «Ռեմբրանդից հետո» կտավը 2000 թվականին աճուրդում վաճառվեց £640-ով[5]:
Բավականին մեծ տարածում ունեն համակարգչային ծրագրերը՝ կպչուն թղթերի նմանօրինակները, որոնց վիրտուալ «թերթիկները» կարելի է «սոսնձել» օպերացիոն համակարգի աշխատանքային սեղանին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Inventor of the Week: Art Fry and Spencer Silver»։ MIT։ Արխիվացված օրիգինալից 2007-10-14-ին։ Վերցված է 2007-09-23
- ↑ Henry Petroski | pages=84–86 | year=1992 | publisher=Alfred A. Knopf | location=New York | isbn=0-679-41226-3 | oclc=24906856}}
- ↑ C. Chen, T. Carvell. Products of the Century
- ↑ The New York Post |date=January 9, 1997 |page=32 |title=3M sues Microsoft over sticky issue}}
- ↑ Post-It Note raises Ј640 // BBC
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գրառումների համար թուղթ Վիքիպահեստում |
---|