Արթուր Մայա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 13, 1992[1] | ||
Ծննդավայր | Մասեյո, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 28, 2016[2] (24 տարեկան) | ||
Մահվան վայր | Յա Յունիոն | ||
Հասակ | 170 | ||
Քաշ | 63 | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արթուր Բրազիլիանո Մայա, ավելի հայտնի է ինչպես Արթուր Մայա (պորտ.՝ Arthur Brasiliano Maia, (հոկտեմբերի 13, 1992[1], Մասեյո, Բրազիլիա - նոյեմբերի 28, 2016[2], Յա Յունիոն), բրազիլացի ֆուտբոլիստ, ով հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Զոհվել է Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Մայան ծնվել է Ալագոաս նահանգի Մասեյո քաղաքում 1992 թվականին։ 11 տարեկանում հայտնվեց Սալվադորի «Վիտորիա» ակումբի ակադեմիայում, և անցկացրել է բոլոր պատանեկան և երիտասարդական տարիները «Վիտորիայի» կազմում։ «Վիտորիայի» կազմում առաջին խաղն անցկացրել է 2010 թվականին հետագայում նրա պայմանագիրը միշտ պատկանել է հարազատ ակումբին[3]։ Չնայած, որ Արթուրը 2013 թվականից հիմնականում խաղացել վարձավճարով ուրիշ ակումբներում՝ «Ժոինվիլ», «Ամերկու», «Ֆլամենգո»։ 2015 թվականին վարձավճարի է տրվել ճապոնական Ջեյ-լիգայի «Կավասալի Ֆրոնտալլեում»։
2016 թվականին երկրորդ անգամ վերադարձավ «Վիտորիա», որից հետո երկրորդ անգամ դարձավ Բաիյա նահանգի չեմպիոն (առաջին տիտղոսը Արթուրը նվաճել է պրոֆեսիոնալ մակարդակում իր դեբյուտի առաջին տարում)։ Մայիսի 14-ին կիսապաշտպանը կրկին վարձավճարով տրվեց, այս անգամ ուրիշ ակումբ Սերիա Ա-ի «Շապեկոենսե» ակումբ[3]։ Նոր ակումբում Արթուր Մայան դարձավ հիմնական կազմի խաղացող և հաջող հանդես եկավ սեզոնում, թիմը համեմատաբար համեստ բյուջեով վստահորեն ընթանում էր Բրազիլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի միջնամասում, իսկ միջազգային ասպարեզում հասել է պատմության մեջ իր ամենաբարձր նվաճմանը, դուրս գալով Հարվամերիկյան գավաթի եզրափակիչ[4]։
2016 թվականի նոյեմբերի 28-ին Արթուր Մայան զոհվեց Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարից գրեթե ակումբի ամբողջ անձնակազմի և ակումբի ամբողջ մարզչական շտաբի հետ միասին, որը գնում էր «Ատլետիկո Նասիոնալի» դեմ ՀԱԿ-2016-ի եզրափակչի առաջին խաղին մասնակցելու[4]։
Տիտղոսներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաիյանոյի լիգայի չեմպիոն (2)՝ 2010, 2016
- Պոտիգուարի լիգայի չեմպիոն (1)՝ 2014
- Սուպեր Կլասիկոս մրցաշարի հաղթող (1)՝ 2015
- Հարավամերիկյան գավաթի դափնեկիր (1)՝ 2016 (հետմահու, հակառակորդի խնդրանքով[5])
- Երիտասարդական Բրազիլիայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ (1)՝ 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Arthur_Maia_(footballer)
- ↑ 3,0 3,1 Michelle Farias, Carolina Sanches (2016 թ․ նոյեմբերի 29). «Jogador alagoano Arthur Maia estava no avião da Chapecoense que caiu» (պորտուգալերեն). ligeirinhonoesporte.com.br. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 «Что известно о футболистах «Шапекоэнсе»» (ռուսերեն). ТАСС. 2016 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Шапекоэнсе» объявлен победителем Южноамериканского кубка-2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Arthur Maia: o gol histórico e todos os jogos do meia no América(չաշխատող հղում) (պորտ.)
- Gabriel, do Flamengo, lamenta morte de Arthur Maia, da Chapecoense (պորտ.)
- Jogador alagoano Arthur Maia ՅուԹյուբում
|