LMI 2933-ի կործանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
LMI 2933-ի կործանում
Rescate de Policía al vuelo 2933 - 01.jpg
Դեպքի վայրը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2016 թվականի նոյեմբերի 28
Պատճառհետաքննություն է ընթանում
ՎայրՅա Յունիոն, , Flag of Colombia.svg Կոլումբիա
ՉվերթLMI 2933
Թռիչքի վայրՎիրու Վիրու միջազգային օդանավակայան ({{{2}}} Բոլիվիա)
Վերջնական կետԽոսե Մարիա Կորդովայի անվան միջազգային օդանավակայան ({{{2}}} Կոլումբիա)
Զոհվածներ71
Վիրավորներ6
Aviation Safety Network ID20161128-0
Օդանավ
ՄոդելAvro RJ/BAe 146
ԱվիաընկերությունLAMIA
Կողային համարCP-2933
Ուղևորներ72
Անձնակազմ9
Կենդանի մնացած5
Կոորդինատներ: 5°58′43.560000100119″ հս․ լ. 75°25′7.8600001000222″ ամ. ե. / 5.97876666669447765° հս․. լ. 75.418850000027788383° ավ. ե. / 5.97876666669447765; 75.418850000027788383
LaMia Airlines Flight 2933 Վիքիպահեստում

LaMia Airlines Flight 2933-ի կործանում Կոլումբիայում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 29-ին: British Aerospace 146 օդանավը, որը պատկանել է LAMIA ընկերությանը (Línea Aérea Mérida Internacional de aviación) թռչում էր Բոլիվիայից և ուղղություն էր վերցրել դեպի Կոլումբիայի Մեդելյին քաղաք: Օդանավում եղել է 81 մարդ (72 ուղևոր և 9 անձնակազմի անդամ): Ուղևորների թվում եղել են բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, ովքեր նոյեմբերի 30-ին պետք է մասնակցեին Հարավամերիկյան գավաթ 2016-ի առաջին խաղին[1]: Ակումբի ավագ Կլեբեր Սանտանան 4 տարի խաղացել է «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբում[2]:

Ավիավթարը տեղի է ունեցել Լա Ունյոն մունիցիպալիտետում: Ավիացիոն մարմինները հայտարարեցին, որ երեկոյան ժամը 22:00-ի մոտ (Երևան ժամանակով առավոտյան 7-ին) օդանավից կանչ է ստացվել՝ տեխնիկայի անկառավարելիության վերաբերյալ:

Հայտնվում է 6 փրկվածների մասին, որոնցից 4-ը ուղևոր են, այդ թվում նաև դարպասապահ՝ Դանիլոն, Ժաքսոն Ֆոլմանը և պաշտպան Ալան Ռուշելը[3][4]) և անձնակազմի մեկ անդամ[5]: Զոհվածների թվում են ակումբի մարզիչ Կայո Ժունիորը և ակումբի ավագ Կլեբեր Սանտանան: Այնուհետև կոլումբիական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ավելի ուշ դարպասապահը մահացել է հիվանդանոցում: Ավելի ուշ հայտնվեց, որ փրկվել է նաև պաշտպան Նետո Էլիո Ջամպերը:

Ավիավթարի հավանական պատճառը կարող է լինել վառելիքի պակասը[6]:

Որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են վատ տեսանելիության և նախկինում տեղի ունեցած վարար անձրևների պատճառով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադարի տեսագրությունը մինչ կործանումը