Արթուր Էդմունդ Քեյրվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Էդմունդ Քեյրվի
ArthurCarewe-portrait.jpg
Ծնվել էդեկտեմբերի 30, 1884(1884-12-30)[1]
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա[1]
Մահացել էապրիլի 22, 1937(1937-04-22)[1] (52 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան

Արթուր Էդմունդ Քեյրվի (դեկտեմբերի 30, 1884(1884-12-30)[1], Տրապիզոն, Թուրքիա[1] - ապրիլի 22, 1937(1937-04-22)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] անգլ.՝ Arthur Edmund Carewe), ամերիկացի համր կինոյի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Քեյրվին (Հովսեփ Հովսեփյան) ծնվել է Տրապիզոնում։ Հովսեփյանների ընտանիքը քաղաքի հայկական արիստոկրատիայի հիմքն էր, հայրը` Գարո Հովսեփյանը, Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ բանկիրն էր։ Ցավոք, հայրը չի կարողացել տեսնել իր երեխայի ծնունդը, քանի որ նա սպանվել է Տրապիզոնի հայ բնակչության կոտորածի ժամանակ։ 7 տարեկանում մայրը Հովսեփին ուղարկում է հայկական եկեղեցի սովորելու համար։ Զուգահեռաբար նա սովորեց իրավագիտություն։ 1896 թվականին Հովսեփյանների ընտանիքը գաղթեց Միացյալ Նահանգներ։ Մեծ եղբայրները՝ Արտաշեսը և Արմենը, աշխատում էին մի գործարանում, իսկ տասնչորս տարեկան Հովսեփը գնաց դպրոց։ Դպրոցում նա առաջին անգամ ներգրավվեց թատերական խմբում։ Երիտասարդ հայը ցույց տվեց իր կարողությունները ինչպես իրավագիտության, այնպես էլ թատերական բեմի վրա։ Ուսումնասիրելուց հետո Հովսեփը հրավիրվեց Չիկագոյի թատրոն, սակայն թատրոնի տերը նրբորեն ակնարկեց Հովսեփին, որ ավելի լավ կլիներ կարիերայի համար հանդես գալ ամերիկյան ազգանվանբ։ Հովսեփը չի համաձայնվել պաշտոնապես հրաժարվել հայ ազգանունից, տհաճ խոսակցությունը ավարտվեց Հովսեփի հայկական ազգանունը դարձնելով Արթուր Էդմունդ Քեյրվի։

1910-1915 թվականներին Արթուրը խաղացել է ավելի քան հարյուր ներկայացումների հիմնական դերեր։ 1915 թվականին Երիտթուրքերի կառավարությունը սկսեց Հայոց Ցեղասպանության իրագործումը, որի արդյունքում զոհվեց ավելի քան 1,5 միլիոն հայ։ Հովսեփյանների ընտանիքը նույնպես անգնահատելի ներդրում է ունեցել հայ փախստականների օգնության համար։ Երկու տարի Հովսեփը, որը շատ ցնցված էր իր հայրենակիցների պատմություններից, չի կարողանում խոսել։ Շուտով Նյու Յորքի իր ընտանիքի, ընկերների և ամբողջ հայ համայնքի աջակցության շնոհիվ Արթուրը կրկին բեմ դուրս եկավ։ 1918 թվականին Արթուրը դարձավ առաջին հայը, որը հրավիրվեց Բրեդվեյ։

1918 թվականին նա ամուսնացավ իր մանկության ընկերոջ `դերասանուհի Իրենե Լևիի հետ։ 1921 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 1937 թվականի ապրիլի 22-ին ամերիկյան թատրոնի և կինոյի լեգենդը ինքնասպանություն է գործել։ 1936 թվականին, «Չարլի Չանի գաղտնիքը» նկարահանելուց հետո, Արթուր Քեյրվին ինսուլտ է տարել։ Դրանից հետո նա այլևս չէր կարող ֆիլմերում հանդես գալ։ Նա հայտնաբերվել է իր մեքենայի մեջ, գլխի հրազենային վնասվածքով[2]։

1996 թվականին Արթուր Էդմոնդ Քեյրվինի անունը ներառվել է բոլոր ժամանակների աննկատելի ֆիլմերի 10 մեծագույն դերասանների ցանկում[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անվանում
1936 Չարլի Չանի գաղտնիքը
1933 Մոմերի թանգարանի առեղծվածը
1932 Բժիշկ Իքս
1931 Ուրախ դիվանագետ
1930 Ամուսնական անկողին
1927 Հիժինայի հորեղբայր Թոմը
1927 Մարդկանց անցյալը
1927 Կատուն և ջրանցքը
1926 Հրաբուխ
1926 Հոսք
1925 Օպերայի փառքը
1923 Հայրիկ
1922 Պահպանեք տեսիլքները
1921 Խելագար հարսանիք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]