Արթուր Գևորգյան (զինծառայող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Գևորգյան
հունիսի 24, 1997(1997-06-24)[1] - ապրիլի 2, 2016(2016-04-02) (18 տարեկան) կամ ապրիլի 4, 2016(2016-04-04)[1] (18 տարեկան)
ԾննդավայրԱբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան[1] կամ Հայաստան
Մահվան վայրՋրական, Ադրբեջան կամ Հադրութի շրջան, Արցախ[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ,
և Մարտական ծառայության մեդալ

Արթուր Գառնիկի Գևորգյան(հունիսի 24, 1997(1997-06-24)[1], Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան[1] և Հայաստան - ապրիլի 2, 2016(2016-04-02) կամ ապրիլի 4, 2016(2016-04-04)[1], Ջրական, Ադրբեջան և Հադրութի շրջան, Արցախ[1]), զինծառայող, շարքային, քառօրյա պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գևորգյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում[2]։ Սովորել է Աբովյանի թիվ 1 դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատանքի նպատակով մեկնել է Ռուսաստան[3]։ 2015 թվականին վերադարձել է Հայաստան, պարտադիր զինծառայության անցել Արցախի Ջաբրայիլ բնակավայրում, եղել է ավագ-գնդացրորդ։ 2016 թվականի ապրիլի 2-ին մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 9-րդ ՊՇ 115 մարտական դիրքը պաշտպանելիս։ Արթուրի մարմինը մի քանի օր անց «Կարմիր խաչի» միջամտությամբ վերադարձվել է հայկական կողմին[4]։

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 13:30-ին Կոտայքի մարզի Աբովյանի եկեղեցում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Գառնիկի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիության համար» և Արցախի նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։

Նրա հիշատակին նվիրված Աբովյանի թիվ 1 դպրոցում դասասենյակ է բացվել և բակում ցայտաղբյուր է կանգնեցվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանի ծննդյան օրն է
  2. «ՀՀ ՊՆ-ն զոհված զինծառայողների անուններ ու լուսանկարներ է հրապարակել». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Այսօր Արթուր Գևորգյանի տարեդարձն է». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  4. «Հայկական կողմին հանձնված Արթուր Գևորգյանին կհուղարկավորեն վաղը». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]