Արթուր Սարգսի Արիստակիսյան (հոկտեմբերի 11, 1961, Քիշնև, ՄԽՍՀ[1]), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր։ «Ձեռքի ափեր» և «Տեղ երկրի վրա» ֆիլմերի հեղինակ, որոնք միջազգային փառատոններում ստացել են բազմաթիվ մրցանակներ։
Ոսկե ծիրան 2019-ի շրջանակներում հանդիպում Կառլոս Ռեյգադասի և Արթուր Արիստակիսյանի հետ, մոդերատոր՝ Ջեյմս Ստեֆեն (կինոգետ, ԱՄՆ)
Արթուր Արիստակիսյանը ծնվել է 1961 թվականին Քիշնև քաղաքում։ Սովորել է տեղի № 41 դպրոցում, ապա Գոգոլի անվան № 37-րդ ճեմարանում։ 1988-1993 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի փաստագրական ֆիլմերի ռեժիսուրայի ֆակուլտետը[2]։