Արթուր Ասրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Ասրյան
Ծնվել է1971,Հուլիսի 31
ԾննդավայրՍտեփանակերտ,(ԼՂՀ)
Մահացել է1992, հունիսի 23
Մահվան վայրՄատաղիս,ԼՂՀ

Արթուր Մելսիկի Ասրյան (հուլիսի 31, 1971(1971-07-31), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունիսի 23, 1992(1992-06-23), Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ), ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Մելսիկի Ասրյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 31-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1979 թվականից հաճախել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1988 թվականին։ 1988 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։ Որոշ ժամանակ անց փոխում է մասնագիտությունը, և տեղափոխվում Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսության պլանավորման ֆակուլտետը։ 1989 թվականին, երբ նոր էր սկսում պատերազմը, մեկնում է Ստեփանակերտ և զինվորագրվում Ստեփանակերտի թիվ 1 վաշտին։ Մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի և մի շարք այլ մարտերի։ 1990 թվականին անդամագրվում է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գումարտակին, և հետագայում շարունակում կռվել քաջաի ջոկատի կազմում։ 1992 թվականին նույն ջոկատի կազմում մասնակցում է Շուշիի ազատագրմանը։ 1992 թվականի աշնանը տեղափոխվում է Մարտակերտ, և ստանում կամավորական ջոկատներից մեկի հրամանատարությունը։ Զոհվել է 1992 թ. հունիսի 23-ին, Մատաղիսի համար մղված մարտերում։ Դիակը գտնվել է հուլիսի 31-ին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտական հաշվարկ», էջ 35-42

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։