Արթուր Ապրեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Ապրեսով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1972(1972-08-06)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 20, 2018(2018-11-20) (46 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկինոօպերատոր, պրոդյուսեր, ռազմական լրագրող

Արթուր Ապրեսով (օգոստոսի 6, 1972(1972-08-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2018(2018-11-20), Մոսկվա, Ռուսաստան), կինոօպերատոր, պրոդյուսեր, ռազմական լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ապրեսովը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 6-ին Բաքվում[1]։ 1988 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Երևան՝ փրկվելով Բաքվի ջարդերից։ 1992 թվականին Երևանում աշխատանքի է անցնել «Ա1+» հեռուստաընկերությունում և գործուղվել Արցախ, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը` վավերագրելով Արցախյան պատերազմի ընթացքը։ 2008 թվականին եղել է «Ոչինչ չի մնա», 2009 թվականին՝ Տաքսի «Էլի լավ ա», «Երեք ընկեր», 2010 թվականին՝ «Խաչագողի հիշատակարանը» և և այլ ֆիլմերի օպերոտորը։ Որպես ռազմական լրագրող 2007 թվականին մասնակցել է նաև «Մի վախեցիր» ֆիլմի ռազմական տեսարանների նկարահանումներին։ Արթուր Ապրեսովը որպես օպերատոր, պրոդյուսեր աշխատել է նաև տարբեր հեռուստաընկերություններում։ Ռոման Բաբայանի հետ Մոսկվայում մասնակցել է մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներին։

Մահացել է սրտի կաթվածից[2], 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ Մոսկվայում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Արթուր Ապրեսով». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Մոսկվայում մահացել է հայտնի կինոօպերատոր Արթուր Ապրեսովը». news.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Yerevan.Today | Մահացել է օպերատոր Արթուր Ապրեսովը». yerevan.today. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.