Արզուման Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արզուման Հարությունյան
Ծնվել էմայիսի 1, 1958(1958-05-01) (65 տարեկան)
ԾննդավայրԳեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀՀ Ազգային անվտանգության մարմիններ, ՀՀ Ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն

Արզուման Գարուշի Հարությունյան (մայիսի 1, 1958(1958-05-01), Գեղաշեն, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Գեներալ-լեյտենանտ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզուման Հարությունյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 1-ին Հրազդանի շրջանի Գեղաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում[2]։ 1975-1979 թվականներին սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային-տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում արդյունաբերության պլանավորում մասնագիտությամբ։ 1979 թվականին որպես տնտեսագետ աշխատել է Հայկական ԽՍՀ Աշխատանքի պետական կոմիտեի աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոնի աշխատանքային ռեսուրսների բաժնում։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1981-1983 թվականներին որպես ավագ տնտեսագետ աշխատել է Աշխատանքի պետական կոմիտեի աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոնի արտադրության ղեկավարման բաժնում, 1983-1984 թվականներին աշխատել է «Պոզիստոր» ԱՄ «Սիրիուս» գործարանի արտադրատնտեսական բաժնում որպես ավագ տնտեսագետ։ 1984 թվականից զինվորական ծառայության է անցել ՀԽՍՀ պետական անվտանգության մարմիններում, 1991-1992 թվականներին աշխատել է Հայաստանի Ներքին գործերի նախարարության եկամուտների թաքցնման դեմ պայքարի 9-րդ հատուկ վարչությունում։ 1992-1996 թվականներին եղել է ՀՀ հարկային տեսչության օպերատիվ վարչության պետի տեղակալ, ապա՝ պետ։ 1996 թվականի օգոստոսից ծառայությունը շարունակել է ՀՀ ազգային անվտանգության համակարգում, 1999 թվականից նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ։ 2010-2019 թվականներին եղել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ։

2019 թվականից հանդիսանում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Խորհրդի անդամ[3]։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա. Գ. Հարությունյանին գեներալ-լեյտենանտի զինվորկան կոչում շնորհելու մասին
  2. «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԶՈՒՄԱՆ ԳԱՐՈՒՇԻ – Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց». geghashen.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Բանկի Ղեկավարները - Արզուման Հարությունյան | ARMBUSINESSBANK». www.armbusinessbank.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.