Jump to content

Արդարակյացը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդարակյացը
ռուս.՝ Праведник
Երկիր Ռուսաստան
Ժանրպատմական ֆիլմ, ռազմական ֆիլմ և դրամա
Թվական2023
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Ուրսուլյակ
ՊրոդյուսերԱնտոն Զլատոպոլսկի և Լեոնիդ Վերեշագին
Սցենարի հեղինակԳենադի Օստրովսկի
ԴերակատարներԱլեքսանդր Յացենկո, Չուլպան Խամատովա, Մարկ Էյդելշտեյն և Եվգենի Տկաչուկ
ՕպերատորՄիխայել Միլաշան
ԿինոընկերությունՑենտրալ Փարթներշիփ, Moskino?, Ռոսիա 1, Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի հիմնադրամ, TriTe, Kiev Square Group? և WeiT Media?
Տևողություն163 րոպե
Բյուջե719 մլն ₽[1]
Շահույթ638 363 285 ₽[1]

«Արդարակյացը» (ռուս.՝ «Праведник»), ռուսական ռազմապատմական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Ուրսուլյակը։ Գլխավոր դերերը կատարել են Ալեքսանդր Յացենկոն, Սերգեյ Մակովեցկին, Մարկ Էյդելշտեյնը, Լյուբով Կոնստանտինովան, Չուլպան Խամատովան և Եվգենի Տկաչուկը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի փետրվարի 15-ին Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոթատրոնում, իսկ լայն վարձույթում ֆիլմը թողարկվել է 2023 թվականի փետրվարի 16-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Կարմիր բանակի սպա Նիկոլայ Կիսելյովը հրաման է ստանում օկուպացված բելառուսական հողերից դուրս բերել ավելի քան երկու հարյուր հրեաների՝ ծերերի, կանանց և երեխաների, որոնք հրաշքով խուսափել են անխուսափելի դաժան հաշվեհարդարից։ Այս հյուծված, սովից և վախից տանջված մարդիկ, որոնք կորցրել են իրենց հարազատներին և գրեթե խելագարվել են իրենց վերապրած սարսափից, ստիպված են լինում հարյուրավոր կիլոմետրեր քայլել անտառային արահետներով, որպեսզի վերականգնեն փրկության հույսը և հավատը ապագայի նկատմամբ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Յացենկո – կապիտան Կիսելյով, Կարմիր բանակի սպա
  • Մարկ Էյդելշտեյն – Մոշե Տալ
  • Լյուբով Կոնստանտինովա – Աննա Սիրոտինա
  • Եվգենի Տկաչուկ – «Ֆերզ» (Նիկիշին)
  • Սերգեյ Մակովեցկի – Ռուբեն Յանկել
  • Ֆեոդոր Դոբրոնրավով – Վորոնյանսկի, «Ժողովրդական վրիժառուներ» պարտիզանական բրիգադի հրամանատար
  • Կոնստանտին ԽաբենսկիԱվիգդոր, Մոշե Տալի հայրը
  • Չուլպան ԽամատովաՌիտա, Մոշե Տալի մայրը
  • Յուլիա Վիտրուկ – Լյուբա
  • Մաքսիմ Սևրինովսկի – Աբբա Ռովներ
  • Նատալյա Սավչենկո – Նեհամա
  • Մարիա Զոլոտուխինա – Թովա Լիպնիցկայա[3]
  • Ռոնալդ Պելին – Յոնի Գերշման
  • Նիկոլայ Բուտենին – Ռոգով, հատուկ բաժնի ծառայող
  • Իլդուս Աբրահամանով – Խաբիրով, պարտիզան
  • Դիտմար Քյոնիգ – Էռնստ Ռուդոլֆ Շմյուկեր, ՍՍ հաուպշտուրմֆյուրեր
  • Իվան Դերգաչով – «Կոնյոկ»
  • Վլադիմիր Կոմարով – Բարուխ
  • Դարյա Կոնիժևա – Դինա Թալ
  • Դով (Դովալե) Գլիկման – Մոշե Թալը հասուն տարիներին
  • Վիկտոր Լանբերգ – Իսահակ Նոյման
  • Կարոլինա Հուբեր – Գրետա Նոյման
  • Ալեքսանդր Բուխարով – Կոսոյ, հատուկ բաժնի պետ
  • Եվգենի Մուրավիչ – Անցլ, բժիշկ
  • Անդրեյ Գոլիկով – ռեբե Բակշտ
  • Իգոր Լարին – հրեա գետտոյից

Ստեղծում և պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ռեժիսորն է Սերգեյ Ուրսուլյակը, գլխավոր դերը ստացել է Ալեքսանդր Յացենկոն։ Սցենարը գրել է Գենադի Օստրովսկին։ Նկարահանումները տեղի են ունեցել 2022 թվականին Ռուսաստանում, Բելառուսում և Իսրայելում[4], արտադրությամբ զբաղվել են «Ցենտրալ Պարտներշիպ», «ՏՐԻՏԷ» և «ՎայՏ Մեդիա» ընկերությունները, ինչպես նաև «Ռոսիա 1» հեռուստաալիքը։ Ֆիլմը ստացել է պետական ֆինանսավորում[5][6]։ Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում 2023 թվականի հունվարի 12-ին[7]։

2023 թվականի փետրվարի 8-ին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում[8]։ Այն վարձույթում հայտնվել է 2023 թվականի փետրվարի 16-ին[9]։

2023 թվականի մարտի 30-ին ֆիլմը թողարկվել է «Վինկ» տեսածառայությունում և «Իվի» առցանց կինոթատրոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Фильмы — Праведник». ЕАИС. Արխիվացված է օրիգինալից 2023-02-27-ին. Վերցված է 2023-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «В Санкт-Петербурге прошла премьера фильма Сергея Урсуляка "Праведник"». Vesti.ru. 2023-02-15. Արխիվացված է օրիգինալից 2023-02-17-ին. Վերցված է 2023-02-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Олег Усков (2023-02-09). «25-летняя внучка Валерия Золотухина Мария дебютировала в кино». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2023-02-27-ին. Վերցված է 2023-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «В 2023 году на экраны выйдет фильм о подвиге партизана из Башкирии, спасшего 218 евреев». Արխիվացված է օրիգինալից 2022-10-24-ին. Վերցված է 2022-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Юра Борисов станет Пушкиным! А что ещё представили Фонду кино и какие проекты получили финансирование?». Արխիվացված է օրիգինալից 2022-10-24-ին. Վերցված է 2022-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Стала известна дата премьеры фильма «Праведник» с Сергеем Маковецким». Արխիվացված է օրիգինալից 2022-10-24-ին. Վերցված է 2022-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Central Partnership. «Праведник — трейлер» (ռուսերեն). YouTube. Արխիվացված է օրիգինալից 2023-03-12-ին. Վերցված է 2023-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Премьера фильма «Праведник» в кинотеатре «Октябрь»» (ռուսերեն). Агентство городских новостей Москва. Արխիվացված է օրիգինալից 2023-02-14-ին. Վերցված է 2023-02-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Вышел трейлер нового фильма Сергея Урсуляка «Праведник»». Արխիվացված է օրիգինալից 2023-02-08-ին. Վերցված է 2023-01-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]