Արա Վարդանյան (ոսկերիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Վարդանյան
Դիմանկար
Ծնվել է1975
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունԲոստոնի համալսարան և Բոստոնի համալսարանի արվեստի և գիտությունների քոլեջ
Մասնագիտությունոսկերիչ և ակնագործ
Կայքaravartanian.com

Արա Վարդանյան (1975, Բեյրութ, Լիբանան), բրազիլահայ հայտնի ոսկերիչ, առավել հայտնի է որպես նույնանուն ոսկերչական ստուդիայի հիմնադիր[1]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում[2], ոսկերիչների ընտանիքում[3] և իր դեռահասությունն անցկացրել Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում՝ շրջապատված թանկարժեք քարերով։ Նախքան 1998 թվականին Նյու Յորք մեկնելը, ՆԱՍԴԱՔ-ում վաճառական է աշխատել՝ ստանալով տնտեսագիտական[4] կրթություն Բոստոնի համալսարանում[2]։ 2000 թվականին Վարդանյանը լքել է ֆինանսական շուկան Բրազիլիա վերադառնալու նպատակով, և ժամանակը հատկացրել զարդեր նախագծելուն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին, Վարդանյանը հիմնել է իր նույնանուն ոսկերչական ստուդիան[5][6] և այդ ժամանակից սկսած մշակել է նորարարական զարդերի նախագծեր, ներառյալ երկու և երեք մատի[5] մատանիներ՝ «Ութոտնուկի օղակներ», «ճարմանդներ» և յուրահատուկ կերպով սկսել է օգտագործել ադամանդներ։ Վարդանյանի զարդերի նմուշների համար ոգեշնչման հիմնական աղբյուրն են հանդիսանում թանկարժեք քարերը՝ ամեն ինչ ստեղծելով դրանց հիման վրա[7]։

2002 թվականին, Վարդանյանը սկսել է իր զարդերի նմուշները միջազգայնորեն վաճառել Նյու Յորքում[8] և 2005 թվականին բացել Սան Պաուլոյի իր ցուցասրահը[9]։ Դրան հաջորդել է խանութների բացումը Սան Պաուլոյում (2010) և Ռիո դե Ժանեյրոյում (2012)։ 2014 թվականին GRAACC-ի Անկոտրում Հույս արշավի հետ համագործակցել է քաղցկեղով հիվանդ երեխաների համար գումար հավաքելու գործընթացին[10]։

2016 թվականին Վարդանյանը բացել է իր առաջին մասնաճյուղը Բրազիլիայի սահմաններից դուրս՝ Մայֆեյր քաղաքում, Լոնդոնում՝ Baron Saatchi-ի[11] նախկին տան մի հատվածում[6]։ Վարդանյանի զարդերը կրել են հայտնի մարդիկ, ինչպիսիք են` Նաոմի Քեմփբելը[6], Պենելոպե Քրուզը[6] և Մադոննան[6]։

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը համագործակցել է տարբեր արվեստագետների հետ, որոնցից են բրազիլացի նկարիչ[12] Էռնեստո Նետոն (2002), Բրազիլիայի դեկորատիվ լուսավորության ապրանքանիշ Scatto-ն[13], գերմանացի նկարիչ Janaina Tschäpe-ը[14] (2013) և բրազիլական կահույքի դիզայներ Hugo França-ն[15]։ Վարդանյանը հաճախ դիզայնում ներառում է կնոջ՝ նախկին մոդել Sabrina Gasperin-ի կերպարը, որին նա ընդունում է որպես ապրանքանիշի մուսա։ Իր հերթին Gasperin-ը Վարդանյանի հետ նախագծում է իր Sabrina by Ara Vartanian հավաքածուն, որն իր մեջ ներառում է նաև 2011 թվականի Mothers and Daughters հավաքածուն[16]։

2017-ին ստեղծել է նոր հավաքածու՝ համագործակցելով բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսի հետ, որը կոչվում է Kate Moss X Ara Vartanian[17] [18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lazazzera, Milena (2017 թ․ մարտի 17). «Resetting the Romanovs' jewels, and other stories». Financial Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  2. 2,0 2,1 «Carbono Galeria - JTEA02-1 - Ara Vartanian e Janaina Tschäpe». carbonogaleria.com.br (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  3. Martinez, Chris (2015 թ․ օգոստոսի 3). «Designers de joias Jack e Ara Vartanian brigam na Justiça por uso de sobrenome da família». GQ (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  4. Sharpe, Olivia (2016 թ․ հուլիսի 13). «Brazilian Jeweller Ara Vartanian Opens His Flagship Store in Mayfair». Luxury London. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  5. 5,0 5,1 Magazine, Wallpaper* (2016 թ․ սեպտեմբերի 8). «Jeweller Ara Vartanian's Mayfair boutique celebrates all things beautifully Brazilian». Wallpaper*. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Royce-Greensill, Sarah (2016 թ․ հուլիսի 26). «Ara Vartanian arrives in Mayfair». The Telegraph. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  7. «Ara Vartanian desembarca no Rio de Janeiro com loja no VillageMall». Vogue Brasil (բրազիլական պորտուգալերեն). 2012 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  8. Garrahan, Rachel (2015 թ․ մայիսի 13). «More Jewelry Retailers Are Adopting Consignment Policies». The New York Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  9. Sagradi, Renata (2011 թ․ ապրիլի 15). «Ara Vartanian» (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  10. Collucci, Cláudia (2014 թ․ հոկտեմբերի 10). «Anéis de diamantes feitos de cabelos de crianças com câncer serão leiloados». Folha de S.Paulo (բրազիլական պորտուգալերեն).
  11. Belcher, David (2016 թ․ մայիսի 11). «Opening in London on Kate Moss's Advice». The New York Times.
  12. «Ara Vartanian apresentará joias na exposição "Tudo Joia", em São Paulo». Vogue Brasil (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  13. Pacce, Lilian (2009 թ․ սեպտեմբերի 30). «Luz preciosa -». Lilian Pacce (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  14. Ramalho, Anna (2013 թ․ մայիսի 13). «Ara Vartanian comemora parceria com Janaina Tschäpe em NY». Jornal do Brasil (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  15. Tolipan, Heloisa (2013 թ․ սեպտեմբերի 3). «Ara Vartanian lança joias em parceria com Janaina Tschäpe em tarde cool, no Rio». Jornal do Brasil (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  16. «Ara Vartanian e Sabrina Gasperin lançam coleções de joias». Vogue Brasil (բրազիլական պորտուգալերեն). 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  17. Carter, Felicity (2017 թ․ մայիսի 18). «Exploring The Kate Moss X Ara Vartanian Collaboration». Forbes. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  18. Woolton, Carol (2017 թ․ մայիսի 13). «EXCLUSIVE: Kate Moss Launches Jewellery Collaboration». Vogue. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.