Արա Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Առաքելյան
Ծնվել էհուլիսի 2, 1991(1991-07-02) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժիշտ և սաքսոֆոնահար

Արա Առաքելյան (հուլիսի 2, 1991(1991-07-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սաքսոֆոնահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Առաքելյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 2-ին, Երևան քաղաքում[1]։ 6 տարեկանից կրթություն է ստացել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, որից հետո՝ սաքսոֆոնի և կիթառի բաժիններում։

Արա Առաքելյանը 2007 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, այն ավարտելուց հետո սովորել է նույն կոնսերվատորիայի մագիստրատուրայում։

Եղել է Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների միության խորհրդի նախագահ, արժանացել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների և փառատոների դափնեկրի՝ 2005 թվականին տեղի ունեցած «Golden Note» փառատոնը, 2008 թվականին՝ Հայաստանի առաջին սաքսոֆոնահարների մրցույթը, 2009 թվականին տեղի ունեցած Կոմիտասի 100-ամյակին նվիրված «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոնը և 2011 թվականին տեղի ունեցած «Ռենեսանս» 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնը։

Արա Առաքելյանը համագործակցել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, ելույթներով հանդես է եկել մի շարք ջազային ակումբներում, համերգային ծրագրեր է ունեցել Գերմանիայում, Շվեդիայում, Վրաստանում, Եգիպտոսում և այլ երկրներում, նա ներկայացրել է Հայաստանը 2011 թվականին «Կովկաս Ջազ» փառատոնում, Եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար։

Արա Առաքելյանը 2012 թվականին Երևանի Կամերային երաժշտության տանը ելույթ է ունեցել լարային նվագախմբի հետ։ Թողարկել է 3 տեսասկավառակ։ 2013 թվականից որպես առաջին սաքսոֆոնահար աշխատանքի է անցել Կանադայի Տորոնտո քաղաքի «Sheraton Cadwell» ջազ նվագախմբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Արա Առաքելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]