Արաքս (թերթ, Ալեքսանդրիա)
(Վերահղված է Արաքս (պարբերական, Ալեքսանդրիա)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
Արաքս | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1925[1] |
Անվանված է | Արաքս |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Ալեքսանդրիա, Եգիպտոս[1] |
Լուծարվեց | 1965[1] |
«Արաքս», շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1925-1965 թվականներին, Ալեքսանդրիայում։ Արտոնատեր և պատասխանատու խմբագիր՝ Արամ Ստեփանյան, ապա՝ Շավարշ Ստեփանյան։ Լուսաբանել է եգիպտահայերի առօրյան, անդրադարձել սփյուռքի իրադարձություններին, աջակցել հայապահպան ձեռնարկումներին։ Հայրենական պատերազմի տարիներին թերթը հանդես է եկել հանուն սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման։
«Արաքսը» լուսաբանել է եգիպտահայերին, ամբողջ սփյուռքահայությանը հետաքրքրող, ինչպես նաև միջազգային քաղաքական հարցեր։ Նրա հիմնական մտահոգությունը եղել է հայապահպանությունը, սփյուռքի և հայրենիքի միջև կապի սերտացումը, ազգահավաքը։ Լայն տեղ է հատկացրել Խորհրդային Հայաստանի իրականությանը, նրա տնտեսական և մշակութային կյանքին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 704.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 704)։ ![]() |