Արաքս (թերթ, Ալեքսանդրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արաքս (այլ կիրառումներ)

«Արաքս», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1925-1965 թվականներին, Ալեքսանդրիայում։ Արտոնատեր և պատասխանատու խմբագիր՝ Արամ Ստեփանյան, ապա՝ Շավարշ Ստեփանյան։ Լուսաբանել է եգիպտահայերի առօրյան, անդրադարձել սփյուռքի իրադարձություններին, աջակցել հայապահպան ձեռնարկումներին։ Հայրենական պատերազմի տարիներին թերթը հանդես է եկել հանուն սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման։

«Արաքսը» լուսաբանել է եգիպտահայերին, ամբողջ սփյուռքահայությանը հետաքրքրող, ինչպես նաև միջազգային քաղաքական հարցեր։ Նրա հիմնական մտահոգությունը եղել է հայապահպանությունը, սփյուռքի և հայրենիքի միջև կապի սերտացումը, ազգահավաքը։ Լայն տեղ է հատկացրել Խորհրդային Հայաստանի իրականությանը, նրա տնտեսական և մշակութային կյանքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png