Արամ Ռաֆայելյանց
Արամ Ռաֆայելյանց ռուս.՝ Арам Назарович Рафаэлянц | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1887 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 20, 1960 (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1953) |
Երկեր | Տուրբոլետ |
Մասնագիտություն | նախագծող ճարտարագետ |
Աշխատավայր | Բիկովսկի ավյա վերանորոգման գործարան[1] և Գրոմովի անվան թռիչքների հետազոտական ինստիտուտ[2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Արամ Նազարի Ռաֆայելյանց (ապրիլի 23, 1887, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1960, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային ավիակոնստրուկտոր։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1953 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։ Մասնակցել է Առաջին համաշխարհային (1914-1918 թթ.) և քաղաքացիական (1918-1920 թթ.) պատերազմներին։ Եղել է առաջին հայկական հետախուզական ավիացիոն ջոկատի կոմիսարը (1920-1922 թթ.)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ժուկովսկու անվան ինժեներական ակադեմիան (1927 թ.)։ 1932 թվականին նշանակվել է Ա․ Ն․ Ռաֆայելյանց գործարանի տնօրենի տեղակալ (փորձնական ինքնաթիռների սարքավորման գծով), 1933 թվականից՝ Քաղաքացիական օդային նավատորմի պետ, ԳՀԻ-ի փորձնական ինքնաթիռաշինության բաժնի պետի տեղակալ։ 1935 թվականից եղել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիւտուտի կոնստրուկտորական բյուրոյի՝ ուղղաձիգ թռիչքի ինքնաթիռների կառուցման գլխավոր կոնստրուկտորը։ 1933 թվականին Պ-5 ռազմական ինքնաթիռի բազայի վրա նախագծել ԷՊՌ-5 մարդատար ինքնաթիռը, որը մինչև 1940-ական թվականների սկիզբը ԽՍՀՄ-ում հիմնական մարդատար ինքնաթիռն էր։ Ստեղծել է Ռաֆ-1 (1925 թ.), Ռաֆ-11 (1937 թ.), ՊՌ-12 (1939 թ.) և այլ մակնիշի ինքնաթիռներ։ 1957 թվականին ստեղծել է աշխարհում առաջին ռեակտիվ ուղղաձիգ թռիչքի ինքնաթիռը։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին մեծ աշխատանք է կատարել ռազմական ինքնաթիռների արտադրության և ավիաարդյունաբերության բնագավառում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Харитонов А. И., Мусалов А. Н. Быковский авиаремонтный : Люди и самолеты : 70 лет (ռուս.) — М.: 2001. — С. 16—20. — 254 с. — ISBN 5-901534-03-4
- ↑ РАФАЭЛЯНЦ Арам Назарович (1897-1998) // АО "Летно-исследовательский институт имени М. М. Громова", 1941-2021. История ЛИИ в лицах (ռուս.) / под ред. Е. Ю. Пушкарский — Жуковский: ЛИИ, 2021. — С. 257. — 447 с. — ISBN 978-5-6046769-0-5
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 20 մահեր
- 1960 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Խորհրդային ավիակոնստրուկտորներ
- Հայ ավիակոնստրուկտորներ
- Հայ ճարտարագետներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ