Արամ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Հայրապետյան
Арам Айрапетян
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արամ Յուրիի Հայրապետյան
Քաղաքացիությունը ՌուսաստանՌուսաստան
ՀայաստանՀայաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1986(1986-11-22)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական ՀանրապետությունԱդլեր, ՌԽԴՍՀ
Հասակ 192 սմ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բանանց
Համար 70
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2007 Ռուսաստան Սպարտակ-2 (Կոստրոմա) - (-)
2008 Ռուսաստան Սոչի-04 20 (-30)
2009 Ռուսաստան Ադլեր - (-)
2010—2012 Ռուսաստան Կուզբաս 58 (-67)
2012—2014 Ռուսաստան Սմենա 54 (-47)
2014 Հայաստան Բանանց 8 (-13)
2015—2016 Հայաստան Արարատ 26 (-46)
2017 Հայաստան Բանանց 9 (-13)
Ազգային հավաքական
2017- Հայաստան Հայաստան 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արամ Յուրիի Հայրապետյանը (ռուս.՝ Арам Юрьевич Айрапетян, նոյեմբերի 22, 1986 թվական, Ադլեր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽԴՍՀ), ռուսաստանյան ծագումով հայ ֆուտբոլային դարպասապահ է, ով ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության Բանանց ակումբը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Հայրապետյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 22-ին Կրասնոդարի երկրամասի Ադլեր քաղաքում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով[3][4]։ Հայրապետյանը սերում է Էջմիածին քաղաքից[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Հայրապետյանն սկսել է ֆուտբոլով զբաղվել Ադլեր քաղաքում[4]։ Հետագայում Հայրապետյանը սիրողական առաջնությունում սկսել է ներկայացնել Կոստրոմայի Սպարտակի երկրորդ թիմը։ 2008 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող Սոչի-04։ Հաջորդ մրցաշրջանում հանդես է եկել սիրողական Ադլեր ակումբի կազմում։ 2010—2012 թվականներին պաշտպանել է Կեմերովոյի Կուզբաս, իսկ 2012—2014 թվականներին` Ամուրի Կոմսոմոլսկի Սմենա ակումբի դարպասը[6]։

Արամ Հայրապետյանը 2014 թվականին տեղափոխվել է Հայաստան և սկսել է հանդես գալ Բանանց ակումբում։ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում իր առաջին խաղը Հայրապետյանն անցկացրել է 2014 թվականի օգոստոսի 17-ին Արարատ ակումբի դեմ խաղում[7]։ Ակումբի կազմում ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր։ Խաղաշրջանի կեսից Հայրապետյանը տեղափոխվել է Արարատ։ Այդտեղ նա անցկացրել է երկու տարի և եղել է թիմի ավագը[8]։ 2017 թվականին ֆուտբոլիստը վերադարձել է Բանանց։ 2016/17 մրցաշրջանում Արամ հայրապետյանը հետ է մղել 3 տասնմեկ մետրանոց հարված[9]։

Արամ Հայրապետյանը Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հայտարարագրվել է 2017 թվականի հունիսի 4Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի դեմ խաղում, սակայն հավաքականի կազմում որևէ խաղ չի անցկացրել[10]։

Մրցանակներ և տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Բանանց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 https://www.transfermarkt.com/aram-airapetyan/profil/spieler/334029
  4. 4,0 4,1 https://www.vivaronews.com/ru/vmesto-yurchenko-v-sbornuyu-armenii-vyzvan-vospitannik-adlerskoj-futbolnoj-shkoly
  5. Արամ Հայրապետյան. Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը գլխավոր նպատակս է
  6. «Арам Айрапетян: Во второй части сезона «Арарат» будет играть намного лучше». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  7. Բանանց 3:0 Արարատ
  8. Արամ Հայրապետյան. Մրցաշրջանի երկրորդ կեսում «Արարատը» շատ ավելի լավ է հանդես գալու(չաշխատող հղում)
  9. «Արամ Հայրապետյան. 4 հաղթած մենամարտ 11-մետրանոցներում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  10. Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս՝ 5:0 (լուսանկարներ, տեսանյութ)