Արամ Գաբրելյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արամ Գաբրիելյանովից)
Արամ Գաբրելյանով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1961(1961-08-10) (62 տարեկան)
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1988)
Մասնագիտությունլրագրող
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
ԵրեխաներԱշոտ Գաբրելյանով և Արտյոմ Գաբրելյանով

Արամ Աշոտի Գաբրիելյանով (օգոստոսի 10, 1961, Դերբենդ, (Դաղստան), հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Գաբրելյանովը ծնվել է 1961 թվականին Դաղստանի Դերբենդ քաղաքում։ Նրա հայրը եղել է Զանգեզուրից, իսկ մայրը՝ Արցախից։ Հայրական պապը՝ Տեր-Գաբրիելյանը, եղել է Տաթևի վանքի վանական և ստալինյան աքսորի տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու, այնուհետև՝ Դաղստան։ Արամը դեռ մանկուց հոդվածներ է գրել տարբեր թերթերում։ Բանակից զորացրվելուց հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ամուսնանում է համակուրսեցու հետ և համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվում կնոջ հայրենի Ուլյանովսկ քաղաք։ ժուռնալիստիկայում իր առաջին քայլերը Գաբրելյանովն արել է Ուլյանովսկի շրջանային վարչության կոմերիտական «Ульяновский комсомолец» թերթում։ Հետագայում նա դառնում է թերթի գլխավոր խմբագիր և սեփականատեր՝ վերանվանելով թերթը «Слово молодёжи»։ Կարճ ժամանակում նա թերթի տպաքանակը 9000-ից հասցնում է 210000-ի։ 1995 թվականին Գաբրելյանովը գնում է «Местное время» и «Скифы» թերթերը և ստեղծում «Ведомости-Медиа» հրատարակչական հոլդինգը։ Հոլդինգի մեջ մտան Սամարայում, Նիժնի Նովգորոդում, Սարատովում, Վոլգոգրադում, Կրասնոյարսկում, Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող տասնյակ թերթեր։ 1996 թվականին Արամը տեղափոխվում է Մոսկվա և 1997 թվականին սկսում հրատարակել «Московские ведомости» շաբաթաթերթը, որը 2000 թվականին վերանվանվեց «Жизнь»։ «Жизнь» շաբաթաթերթում տեղ էին գտնում ռուսաստանյան շոու բիզնեսի աստղերի մասին սկանդալային դեպքերը։ Կարճ ժամանակահատվածում թերթի տպաքանակը հասնում է 2.100.000-ի։ 1999 թվականին Արամ Գաբրելյանովը 30 թերթի սեփականատեր էր։ 2001 թվականի ապրիլին Գաբրելյանովը ստեղծեց «Жизнь» հրատարակչական տունը, իսկ 2005 թվականին՝ «Ньюс Медиа» հոլդինգը։ 2006 թվականին Արամ Գաբրելյանովը իր հոլդինգում միավորեց Ռուսաստանում հիսուն քաղաքներում հրատարակվող մի քանի տասնյակ պարբերականներ։ Դրանից հետո նա 40 միլիոն դոլարով վաճառեց բաժնետերերի 50 %-ը։ 2008 թվականի մարտին սկսեց գործել նրա նոր նախագիծը` «Life.ru» ինտերնետ կայքը և 2009 թվականի աշնանն այն վերածվեց Lifenews տեղեկատվական պորտալի։ 2009 թվականին նրա ղեկավարած հոլդինգը գնահատվում էր 200 միլիոն դոլար։ 2011 թվականին Գաբրելյանովը զբաղեցրեց «Известия» թերթի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը[2], իսկ 2015 թվականից զբաղեցնում է «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահի պաշտոնը[3][4][5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականի ապրիլի 22-ին Պատվո շքանշան է շնորհել Արամ Գաբրելյանովին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի՝ Աշոտն[6] ու Արտյոմը։

Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. https://www.azatutyun.am/a/24093155.html
  3. http://tass.ru/ekonomika/1707249
  4. http://www.vedomosti.ru/business/articles/2015/01/20/aram-gabrelyanov-ya-budu-upravlyat-baltijskoj-mediagruppoj
  5. http://www.svoboda.org/a/26802440.html
  6. https://www.azatutyun.am/a/27030434.html