Արամ Աղամյան
Jump to navigation
Jump to search
Արամ Արարատի Աղամյան | |
---|---|
![]() | |
6 օգոստոսի, 1964 - 16 հունվարի, 1994 | |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Արամ Աղամյան (6 օգոստոսի, 1964, Բաքու - 16 հունվարի, 1994, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Աղամյանը ծնվել է 1964 թվականի օգոստոսի 6-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցներից մեկը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Ալթայի երկրամասում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես շինարար։ Ազատագրական պայքարի առաջին շրջանում հետախույզների ջոկատում էր, այնուհետև՝ Ասկերանի գնդում։ Մասնակցել է Դահրազի, Սառնաղբյուրի, Ավդալ-Գյուլափլուի, Շուշիի, Աղդամի, Մարտակերտի շրջանի մարտերին։ Զոհվել է 1994 թվականի հունվարի 16-ին Աղդամի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։