Ալեքսանդր Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արամյան Ալեքսանդրից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Արամյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1958(1958-11-04)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Արամյան Ալեքսանդր Պավելի (նոյեմբերի 4, 1958(1958-11-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), անոթային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19821993-1994 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի Սիսիանի զինվորական հոսպիտալում։ 1983-2002 թվականներին աշխատել է Հայաստանի Կամոյի, Թումանյանի կենտրոնական շրջանային, ԽՍՀՄ ԲՂԱ վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղում, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական գիտական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքում, Նազաավի անվան պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում։ 2002 թվականից՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոս։ 1990 թվականից բժշկական ուժեղացման և մասնագիտացման խմբերում կամավոր, ապա գործուղումով մեկնել է ԼՂՀ Ստեփանակերտի կենտրոնական գինվորական Դրմբոնի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների։ Աշխատությունները վերաբերում են անոթային վիրաբուժության և անոթի վրա երկարատև ճնշման համախտանիշի բուժման խնդիրներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]