Արամայիս Եպիսկոպոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եպիսկոպոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Եպիսկոպոսյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1968(1968-09-27)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Հայաստան
Հասակ 175 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Արամայիս Սուրենի Եպիսկոպոսյան (սեպտեմբերի 27, 1968(1968-09-27)[1], Հայաստան), խորհրդային, ռուսական և հայկական ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1991 թվականներին խաղացել է Երևանի «Արարատ» ակումբում, մասնակցել 10 մրցախաղի։ 1992 թվականին տեղափոխվել է «Հեկրիս» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 1997 թվականը՝ այդ ընթացքում անցկացնելով 163 հանդիպում և դառնալով 8 գոլի հեղինակ։

1997 թվականին տեղափոխվել է «Կուբան», որտեղ խաղացել է 8 մրցախաղ։ 1999 թվականին տեղափոխվել է «Իրտիշ» ակումբ, որի կազմում անցկացրած 26 հանդիպման ժամանակ դարձել է 2 գոլի հեղինակ։ Եպիսկոպոսյանը ճանաչվել է Ղազախստանի չեմպիոն և դասվել է 22 լավագույն խաղացողների շարքում[2]։

1997 թվականին 2 խաղ է անցկացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում․ հունվարի 6-ին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում խաղացել է Պարագվայի հավաքականի հետ[3], իսկ ապրիլի 30-ին՝ Երևանում՝ մրցելով Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ[4]։

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Եպիսկոպոսյանը զբաղվում է մարզչական գործունեությամբ․ նա «Չերնոմորեց»-ի երիտասարդական թիմի մարզիչն է[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախստան Ղազախստան «Իրտիշ» (Պավլոդար)
  • Խմբային
    • Ղազախստանի չեմպիոն, 1999
  • Անհատական
    • Դասվել է Ղազախստանի առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, № 1 - 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «22 ЛУЧШИХ ФУТБОЛИСТА СЕЗОНА-1999 В КАЗАХСТАНЕ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. Профиль на сайте armfootball.tripod.com
  4. ARMENIA — N.IRELAND 0:0
  5. Состав дубля

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]