Jump to content

Արագ հարստանալու սխեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արագ հարստանալու սխեմա (անգլ.՝ Get-rich-quick scheme), փոքր ներդրում կատարելով բարձր շահութաբերություն ստանալու ծրագիր։ Այսպիսի սխեմաներից շատերը տպավորություն են ստեղծում, թե մասնակիցները բարձր շահութաբերություն կարող են ստանալ նվազագույն ռիսկով, հմտությամբ, ջանքով ու ժամանակ ծախսելով։

«Արագ հարստանալ» տերմինն օգտագործվել է ստվերային ներդրումները նկարագրելու համար առնվազն 20-րդ դարի սկզբից[1][2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագ հարստանալու սխեմաները հաճախ պնդում են, որ հարստություն կարելի է ձեռք բերել տանը աշխատելով։ Արագ հարստանալու սխեմաները, որոնք ամբողջությամբ գործում են համացանցում, սովորաբար խթանում են գործընկերային մարքեթինգի և գործընկերային գովազդի «գաղտնի բանաձևեր»։ Սխեման սովորաբար պնդում է, որ չեն պահանջվում հատուկ ՏՏ կամ մարքեթինգային հմտություններ, և տրամադրվում են անիրատեսական ժամկետներ, որոնց ընթացքում անհատը կարող է վաստակել հարյուրհազարավոր, նույնիսկ՝ միլիոնավոր դոլարներ[3]։

2020-ական թվականների սկզբին անհամափոխարինելի թոքենների (NFT) ժողովրդականության աճից ի վեր, թերահավատները սկսեցին NFT-ին մեղադրել, որ նրա շատ նախագծեր նման են արագ հարստանալու սխեմաներին[4][5][6]։

Օրինական և գրեթե օրինական արագ հարստանալու սխեմաները հաճախ գովազդվում են հեռուստախանութներում և ամսագրերում ու թերթերում։ Անօրինական սխեմաները կամ խարդախությունները հաճախ գովազդվում են սպամի կամ սառը զանգերի միջոցով։ Այս սխեմաների գովազդի որոշ ձևեր վաճառում են արագ հարստանալու մասին գրքեր կամ խտասկավառակներ, և ոչ թե մասնակիցներին խնդրում են ուղղակիորեն ներդրումներ կատարել կոնկրետ սխեմայի մեջ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 'Get Rich Quick' Insurance from the Inside", The World's work, Volume 22, (1911)
  2. S.A. Nelson "The Blockite and the Get-Rich-Quick Man", Everybody's Magazine, vol 10, 1904.
  3. 3,0 3,1 «Enterprise Finance: Reading: Get Rich Quick Scheme | CLI». study.christianleaders.org. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  4. Needham, Jack (2021 թ․ հուլիսի 26). «'The misconception is that NFTs are like a get rich quick scheme. That's not really how it works.'». Music Business Worldwide. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  5. Kelly, Jemima (2021 թ․ մարտի 17). «NFTs are the latest get-rich-quick scheme for the 'cryptosphere'». Financial Times. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  6. Brittain, Blake (2022 թ․ մայիսի 6). «Hermes lawsuit over 'MetaBirkins' NFTs can move ahead, judge rules». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Leila Schneps and Coralie Colmez, Math on trial. How numbers get used and abused in the courtroom, Basic Books, 2013. 978-0-465-03292-1ISBN 978-0-465-03292-1. (Eighth chapter: "Math error number 8: underestimation. The case of Charles Ponzi: American dream, American scheme").