Օր Ատիկա
Օր Ատիկա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Էշտորիլ, Cascais e Estoril, Կաշկայշ, Լիսաբոն, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Aure Atika Վիքիպահեստում |
Օր Ատիկա (ֆր.՝ Aure Atika, (հուլիսի 12, 1970[1], Էշտորիլ, Cascais e Estoril, Կաշկայշ, Լիսաբոն, Պորտուգալիա), Պորտուգալիա), ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օր Ատիկա, հնդկական ծագմամբ մարոկոնուհի Օդե Բիտոնի և ֆրանսիացի Միշել Ֆուրիեի դուստրը, որն աշխատում էր կինոօպերատոր Ֆիլիպ Գարելի մոտ[2], ծնվել է պորտուգալական Էշտորիլում, մեծացել Փարիզում՝ Ֆրանսիայի հարավում[3], սովորել է Փարիզի իրավաբանական դպրոցում և Լուվրի դպրոցում[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր դեբյուտը էկրան է բարձրացել ինը տարեկանում՝ նկարահանվելով Ժաննա Մորոյի «Դեռահաս» ֆիլմում[5]։ Ատիկայի առաջին լիարժեք դերը եղավ 1992 թվականի «Բավական է Սեմին» ֆիլմում, երբ նրան պատահաբար նկատեց քասթինգի գործակալը և հրավիրվեց քասթինգ[5]։Դրանից հետո նա որպես լրագրող է աշխատել թերթում, այնուհետև հեռուստաալիքում (Paris Première), սովորել է դերասանական կուրսեր և երկար ժամանակ չի նկարահանվել[4]։ 1997 թվականին Ատիկան վերադարձել է կինո՝ նկարահանվելով «Ճիշտ է, եթե ես ստում եմ» կատակերգությունում, ապա՝ նրա երկու շարունակությունում[2]։
Սկզբում Ատիկան նկարահանվել է կատակերգություններում, ապա ընդլայնել իր խաղացանկը դրամատիկ դերերի միջոցով[5]։ 2004 թվականին թողարկվել է «Ինչի՞ կհանգեցնի բնապահպանի օգտին քվեարկելը» կարճամետրաժ ֆիլմը, որը Ատիկան նկարահանել է իր իսկ սցենարով։ Ֆիլմը արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի Կրետեյլի կանանց միջազգային կինոփառատոնում։ 2010 թվականին «Mademoiselle Chambon» ֆիլմում իր դերի համար Աթիկան առաջադրվել է [[Սեզար մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի լավագույն դերակատարման համար[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Ֆիլիպա Էդարից ծնել է Անժելիկային[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143649612 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 «Aure Atika : Sa biographie» (ֆրանսերեն). AlloCiné. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Anne-Claire Chêne. «Interview d'Aure Atika le 13 mars 03» (ֆրանսերեն). Kunveno. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 4,0 4,1 «Aure Atika Biographie» (ֆրանսերեն). Canal+. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «La biographie de Aure Atika» (ֆրանսերեն). Premiere. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Palmarès - Meilleure Actrice dans un second rôle» (ֆրանսերեն). Académie des César. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Biographie de Aure Atika» (ֆրանսերեն). PurePeople. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օր Ատիկա» հոդվածին։ |
|