Ավստրո-Հունգարիան և Հայկական հարցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրո-Հունգարիան և Հայկական Հարցը։ 19-րդ դարի վերջին, Ավստրո-Հունգարիան Օսմանյան կայսրության նկատմամբ վարում էր նրա ամբողջականության պահպանման քաղաքականություն, քանի որ փլուզված Թուրքիայի տեղում սլավոն, անկախ պետությունների ստեղծումը կարող Էր սպառնալ ավստրո-հունգարիան բազմազգ կայսրության գոյությանը։ Դեռևս 18-րդ դարի կեսին ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզան կողմնակից Էր Թուրքիայի հետ Ավստրիայի կայուն ու տևական դաշինքին՝ իր կայսրությունն ու Եվրոպան սլավոն, ազդեցությունից զերծ պահելու համար։ Բալկանները ամբողջապես իր քաղաքական ազդեցությանը ենթարկելու Ավստրո-Հունգարիայի քաղաքականությանը խոչընդոտում էր Ռուսաստանը, որը նրա մրցակիցն էր այդ շրջանում։ Ավստրո-Հունգարիան երկյուղում էր ինչպես Օսմանյան կայսրության ժողովուրդների ազգ-ազատագրման շարժումներից այնպես էլ իր սահմանների վրա սլավոն, խոշոր պետության ստեղծումից։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքները (որոնք համընկնում էին արևմտահայերի կենսական շահերի հետ) մեծ անհանգստություն առաջ բերեցին ավստրիաի կառավարությունում։ Ռուս, ազդեցության չեզոքացումն ու Օսմանյան կայսրության հնարավոր քայքայումից առավելագույն օգուտներ քաղելը դարձան ավստրո-հունգարական դիվանագիտության գլխավոր հոգսն ու գործողությունների ծրագիրը։ 1878 թվականի փետրվարին պրեմիեր մինիստր Դյուլա Անդրաշին նոտա հղեց 1856 թվականի Փարիզի պայմանագիրը և 1871 թվականի Լոնդոնի կոնվենցիան ստորագրած պետություններին՝ առաջարկելով Վիեննայում եվրոպական համաժողով հրավիրել՝ քննարկելու ռուս-թուրքկան պատերազմի հետևանքով ծագած վիճելի հարցերը։ Անդրաշին համոզված էր, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի տարած հաղթանակի արդյունքները նվազեցնելու համար անհրաժեշտ է հակառուս, անգլո-ավստրիական համաձայնություն։ Եվ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում Ավստրո-Հունգարիայի դիրքորոշումը նպաստեց 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով փոխարինելուն, ինչը խիստ աննպաստ եղավ հայերի համար։ Հետագայում Ավստրո-Հունգարիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի և եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ բազմիցս հանդես եկավ՝ Բեռլինի դռնից պահանջելով իրագործել արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու իր ստանձնած պարտավորությունները։ Թուրքիայում ավստրոհունգական դեսպան Հենրիխ Կալիցեն ստորագրեց սուլթան, կառավարությանն ուղղված տերությունների՝ 1880 թվականի հուլիսի 2-ի և 11-ի համատեղ նոտաները։ 97-ի մերձավոր արևելյան ճգնաժամի օրերին ավստրո-հունգարական կառավարությունը ամեն կերպ պաշտպանում էր Գերմանիայի քաղաքականությունը՝ միաժամանակ ջանալով համերաշխություն ցույց տալ Մեծ Բրիտանիայի գործողություններին հայկական հարցում։ Ավստրո-Հունգարիան իր դժգոհությունը հայտնեց հայկական հարցում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միակողմանի քայլերի առթիվ, մասնավորապես՝ Բեռլինի դռանը ներկայացված արևմտյան Հայաստանի բարենորոգումների նախագծի կապակցությամբ։ Արտգործնախարար կոմս Ագենոր Գոլուխովսկին անգլիական կառավարությանը առաջարկեց այդ հարցին մասնակից դարձնել բոլոր տերություներին, ստեղծել վեց մեծ տերությունների հանձնաժողով, որը կհսկեր բարենորոգումների իրագործումը արևմտյան Հայաստանում։ 1895 թվականի հոկտեմբերի 2-ին Կոստանդնո Պոլսի ավստրո-հունգարական դեսպանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տերությունների դեսպանների հանդիպում, որի ժամանակ որոշվեց բողոքի նոտա ներկայացնել Բ. դռանը՝ մայրաքաղաքի հայ բնակչության ջարդերի կապակցությամբ։ Ա. Գոլուխովսկին

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։