Ավետիք Կարապետյան (բալետի արտիստ)
Ավետիք Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Ավետիք Կարապետյան (օգոստոսի 30, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիք Կարապետյաը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 30-ին՝ Երևանում[1]։ 1996 թվականից սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում։ Որպես բալետի արտիստ 2005-2006 թվականներին աշխատել է Վիեննայի պետական օպերայում, իսկ 2006-2012 թվականներին` Շվեդիայի թագավորական բալետում։ Որպես մենապարող 2012 թվականից հանդես է եկել ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի բալետում։
Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պյոտր Չայկովսկի «Շչելկունչիկ»
- Պյոտր Չայկովսկի «Կարապի լիճը»
- Պյոտր Չայկովսկի «Քնած դշխուհին»
- Լյուդվիգ Մինկուս «Բայադերկա»
- Սերգեյ Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
- Սերգեյ Պրոկոֆև «Մոխրոտիկը»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիք Կարապետյաը աշխարհի տարբեր երկրներում մասնակցել է մի շարք մրցույթների, արժանացել է պարգևների, պատվոգրերի և մեդալների։ 2009 (Հռոմ) և 2010 (Ստամբուլ) թվականների բալետի միջազգային մրցույթներում արժանացել է առաջին մրցանակներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Ավետիք Կարապետյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.