Աստրիդ Փանոսյան-Բուվե
Աստրիդ Փանոսյան-Բուվե ֆր.՝ Astrid Panosyan-Bouvet | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | HEC Փարիզ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Հարվարդի բիզնես դպրոց |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և corporate administrative and commercial executive |
Ամուսին | Laurent Bouvet?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն և Renaissance |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | HEC Alumni? |
Astrid Panosyan-Bouvet Վիքիպահեստում |
Աստրիդ Փանոսյան-Բուվե կամ Աստրիդ Փանոսյան, (օգոստոսի 13, 1971[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3])[5], ֆրանսիացի բիզնես առաջնորդ և քաղաքական գործիչ, Էմանուել Մակրոնի նախկին խորհրդականը և նրա տեղակալը 2022 թվականի հունիսից մինչև 2024 թվականի նոյեմբեր. 2024 թվականի սեպտեմբերի 21-ին, Միշել Բարնիեի կառավարության օրոք նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար է նշանակվել[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրիդ Փանոսյանի հայրը հայ է,մայրը՝ նորվեգացի[7]։ Նա ավարտել է Փարիզի Փարիզի առաջավոր առևտրային հետազոտությունների դպրոցը (HEC Paris), Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Sciences Po[8]) Փարիզի և Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցը[9]։ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում սովորելուց նա ծանոթացել է Էդուարդ Ֆիլիպի հետ[7]։
Աստրիդ Փանոսյանը ամուսնացել էր, Վերսալի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սենտ-Քվենթին-ան-Իվելինի և Հանրապետական գարնան հիմնադիրներից մեկի՝ Լորան Բուվեի հետ, որը մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 18-ին, ունի երկու դուստր[10][11]։
Մասնագիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 - 1997 թվականներին նա իր կարիերան սկսել է մասնավոր հատվածում՝ որպես ԱՏ Քերնի խորհրդատու։ Այնուհետև, 1998-2001 թվականներին, նա աշխատել է Axa GIE-ի ռազմավարության, այնուհետև Ասիա-խաղաղօվկիանոսյան բիզնեսի աջակցության և զարգացման բաժնում: 2002-2015 թվականը նա աշխատել է Groupama ֆրանսիական փոխադարձ ապահովագրական ընկերությունում: Սկզբում և մինչև 2007 թվականը, միջազգային գլխավոր կառավարման թիմերի կազմում, այնուհետև դարձել է Groupama-ի ֆինանսական կառավարման ռազմավարական մասնակցության պատասխանատու: 2009 թվականին նա ստանձնել է Groupama-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2011 թվականին ստանձնել է խմբի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2015-2021 թվականներին Աստրիդ Փանոսյանը «Յունիբեյլ-Ռոդամկո-Վեստֆիլդ» առևտրային անշարժ գույքի համաշխարհային առաջատար խմբի կենտրոնական գործառույթների գլխավոր տնօրենն է եղել[12]: 2017-2021 թվականներին Այն հայտարարագրել է 6.1 միլիոն եվրո եկամուտ[13] :
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալիստական կուսակցությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի մարտին Աստրիդ Փանոսյանը ընտրվել է Փարիզի 9 շրջանի քաղաքային խորհրդական՝ Սոցիալիստական կուսակցության կողմից, այն ժամանակ մոտ է Ստրոս-Կանյան շրջանակներին[14]։
Լինելով սոցիալ-դեմոկրատ և լիբերալ՝ նա լ2000-ականների կեսերին՝ հիասթափված լինելով լքել է Սոցիալիստական կուսակցությունը[15]: Աջակցել է Ֆրանսուա Բայրուին 2007 թվականի նախագահական ընտրություններում[16]։
En Marche-ի համահիմնադիր Էմանուել Մակրոնի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Աստրիդ Փանոսյան-Բուվեն միացել է Էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային հարցերի նախարար Էմանուել Մակրոնի կաբինետին՝ որպես տնտեսական գրավչության և միջազգային ներդրումների գծով խորհրդական[17]։ Նա, որպես խորհրդական մասնակցել է Էմանուել Մակրոնի և Uber-ի քննարկումներին, որոնք հետագայում բացահայտվել են Uber Files-ում[18]։
Փանոսյան-Բուվեն «Վերածնունդ» կուսակցության համահիմնադիր է[19], նա նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել առողջական խնդիրների վերաբերյալ նրա քարոզարշավի ժամանակ[20]:
2018 թվականի սկզբից նա զբաղեցրել է LREM միջազգային գործողությունների պատվիրակի պաշտոնը[21][22]։ Ըստ Էդուարդ Ֆիլիպի, նրա մուտքը կառավարություն մի քանի անգամ դիտարկվել է Էմանուել Մակրոնի առաջին հնգամյա ժամկետի ընթացքում[9][15]:
Աշխատանքի և զբաղվածության նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի սեպտեմբերի 21-ին վաղաժամկետ օրենսդրական ընտրություններից հետո, որտեղ նա նոր էր վերընտրվել որպես պատգամավոր, նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն նրան նշանակել է Աշխատանքի և զբաղվածության նախարար [23] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Elections législatives des 30 juin et 7 juillet 2024 - Liste des candidats du 1er tour
- ↑ 2,0 2,1 Elections législatives des 12 et 19 juin 2022 - Liste des candidats du 1er tour
- ↑ 3,0 3,1 3,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ http://www.slate.fr/politique/le-printemps-republicain-devoile/episode-1-creation-mouvement-bouvet-clavreul-maillard-valls-lrem-laicite-islamisme-debat-medias-entrisme
- ↑ «Astrid Panosyan, Secrétaire générale de Groupama de 2011 à 2014: informations et profil professionnel».
- ↑ iciwebmaster (2024-09-21). «La députée macroniste Astrid Panosyan-Bouvet nommée ministre du Travail et de l'Emploi». Ici Beyrouth (ֆրանսերեն). Վերցված է 2024-09-21-ին.
- ↑ 7,0 7,1 Virginie Bloch-Lainé (25 août 2022). «Astrid Panosyan-Bouvet, (re)naissante». le site du quotidien Libération. Վերցված է 22 septembre 2024-ին..
- ↑ Po, Alumni Sciences. «l'Association des Sciences-Po - Fiche profil». sciences-po.asso.fr. Վերցված է 2018-01-30-ին..
- ↑ 9,0 9,1 «Tout savoir sur Astrid Panosyan». CNEWS (ֆրանսերեն). Վերցված է 2022-06-24-ին..
- ↑ Zineb Dryef, « Laurent Bouvet, le gladiateur de la laïcité », lemonde.fr, 16 février 2018.
- ↑ «Astrid Panosyan-Bouvet, (re)naissante». Libération. 25 août 2922..
- ↑ «Astrid Panosyan». Libre Service Actualités. Վերցված է 17-04-2023-ին..
- ↑ «Ce que révèlent les déclarations d'intérêts des députés». Le Monde.fr (ֆրանսերեն). 2023-05-09.
- ↑ «Muriel Pénicaud, celle par qui la réforme du Code du Travail arrive». L'Obs (ֆրանսերեն). 2017-05-18. Վերցված է 2022-06-24-ին.
- ↑ 15,0 15,1 Bloch-Lainé, Virginie. «Astrid Panosyan-Bouvet, (re)naissante». Libération (ֆրանսերեն). Վերցված է 2022-11-11-ին.
- ↑ Virginie Bloch-Lainé (25 août 2022). «Astrid Panosyan-Bouvet, (re)naissante». le site du quotidien Libération. Վերցված է 22 septembre 2024-ին..
- ↑ «Error 404 - urw». unibail-rodamco.fr (անգլերեն). Վերցված է 17-04-2023-ին..
- ↑ «« Uber Files » : en 2017, une forte proximité idéologique entre Uber et la campagne présidentielle d'Emmanuel Macron». Le Monde.fr (ֆրանսերեն). 2022-07-12. Վերցված է 2022-07-13-ին.
- ↑ «19H Brunet du vendredi 8 février 2019». bfmtv.com (ֆրանսերեն). Վերցված է 2022-06-24-ին.
- ↑ «Emmanuel Macron, un Président entouré de connaisseurs de l'assurance» (ֆրանսերեն). 2017-05-16. Վերցված է 2022-06-24-ին.
- ↑ rédaction, La (2019-01-23). «"Sexiste, beauf, ordurier": indignation chez des politiques après la remarque de Christian Estrosi sur Marlène Schiappa». Nice-Matin (ֆրանսերեն). Վերցված է 2022-06-24-ին.
- ↑ «Castaner réorganise En Marche». BFMTV (ֆրանսերեն). Վերցված է 2022-06-24-ին.
- ↑ [1]