Աստրիդ Լյոկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստրիդ Լյոկեն
Ծնվել էապրիլի 14, 1911(1911-04-14)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էհունվարի 19, 2008(2008-01-19)[1] (96 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունմիջատաբան
ԱշխատավայրԲերգենի համալսարան

Աստրիդ Լյոկեն (նորվ.՝ Astrid Løken, ապրիլի 14, 1911(1911-04-14)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հունվարի 19, 2008(2008-01-19)[1]), նորվեգացի միջատաբան: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Նորվեգիայի դիմադրության շարժման անդամ: Գործունեության մեծ մասն անցել է Բերգենի թանգարանում, որտեղ 1949-1979 թվականներին եղել է Նորվեգիայի միջատաբանական ընկերության առաջին կին անդամը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Լյոկենը ծնվել է 1911 թվականին Քրիստիանիայում (1925 թվականից՝ Օսլո): 1942 թվականին ավարտել է Օսլոյի համալսարանի մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետը (cand.real.)[2]: 1941 թվականին դարձել է Նորվեգիայի միջատաբանական ընկերության առաջին կին անդամը[3]:

1940 թվականի ապրիլի 9-ին նացիստական Գերմանիան գրավել է Նորվեգիան: 1941 թվականի գարնանը Լյոկենը զորակոչվել է XU գաղտնի հետախուզական կազմակերպություն: Նրան տրվել է «Եվա» պատերազմական անունը (nom de guerre)[3]:

Ըստ մի պատմաբանի տեսակետի՝ բնական գիտությունների ուսանողները պիտանի էին նաև հետախուզական աշխատանքների համար, քանի որ նրանք պրակտիկ կողմնորոշում ունեին և սովոր են աշխատելու այդ բնագավառում: Բացի այդ նրանց լուսանկարչությունն այդ դաշտում հաճախ աննկատ է դիտվում[4]: 1943 թվականին Լյոկենը մուտք է ունեցել ռազմական սահմանափակ Հարդանգերվիդա տարածք: Իշամեղուների դասի ուսումնասիրության քողարկման ներքո նրան զննել է Նորվեգիայում նացիստների առաջնորդ, ռայխսկոմիսար Յոզեֆ Տերբովեն: Տարածքում ազատ շրջելով՝ Լյոկենը կարողացել է լուսանկարել ճանապարհներ, կամուրջներ և այլ տեղակայումներ: Հարդանգերվիդայում նա մուտք ուներ մութ սենյակ, որտեղ մշակում էր լուսանկարները և՛ միջատաբանության, և՛ ռազմական գործի համար: 1941 թվականից Լյոկենը գիշերը կենսաբանության բաժնի լաբորատորիան օգտագործում էր անօրինական լուսանկարչության համար[3]: Բացի իր սեփական նյութերը հավաքագրելը՝ նա համակարգում և տեսակավորում էր հետախուզության նյութը, որն ուղարկվում էր Օսլոյի գլխամասում գտնվող XU: Նա սովորաբար նյութը տեղափոխում էր հեծանիվով գիշերվա կեսին: Կազմակերպությունում չորրորդ անձն էր և այն եզակիներից, որ գիտեր այդ շտաբների գտնվելու վայրերը[3]: Բացահայտվելու դեպքում նա միշտ իր հետ ուներ ցիանիդ և ինքնասպանության հաբեր: Իր սենյակում ուներ նաև ատրճանակ, հրկիզող նյութեր, նռնակ: 1943 թվականի դեկտեմբերի 16-ին նա գիտակցաբար փախավ[3]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ուժասպառության պատճառով հոպիտալացվել է, 1945 թվականի մայիսին Նորվեգիայի ազատագրումից անմիջապես հետո մեկնել Միացյալ Նահանգներ[3]: Միչիգանի պետական համալսարանի Միջատաբանության ֆակուլտետը նրա համար «տպավորիչ» էր Նորվեգիայի այդ ժամանակվա «թշվառ» լաբորատորիայի համեմատ: 1947 թվականին նա երկու ամիս անցկացրեց Յուտա նահանգի Լոգանի հետազոտական կայանում[5]:

Նորվեգիա վերադառնալով՝ նա իր առաջին ակադեմիական պաշտոնն ստացավ Նորվեգիայի գյուղատնտեսական քոլեջում: 1949 թվականին նա աշխատանքի անցավ Բերգենի թանգարանի կենդանաբանության բաժնում: Լյոկենը հիմնականում աշխատել է այնտեղ կառուցելու միջատաբանական հավաքածու, ինչպես նաև ղեկավարել է դաշտային ուսումնասիրությունները: Հետագայում դարձել է գլխավոր ֆոնդապահ, 1973 թվականին պաշտպանելով «Սկանդինավյան իշամեղուների ուսումնասիրությունը» թեզը՝ ստացել է դոկտորի աստիճան: 1979-1990 թվականներին եղել է Օսլոյի համալսարանի ավագ գիտաշխատող[2]: 1960-1965 թվականներին եղել է Նորվեգիայի միջատաբանական ընկերության փոխնախագահը:

Հեղինակ է ավելի քան 50 գիտական հրատարակությունների:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Løken, Astrid. 1949. Bumble bees in relation to Aconitum septentrionale in Central Norway(Øyer). Nytt Mag. Naturvid. 87. Side 1-60
  • Løken, Astrid. 1950. Bumble bees in relation to Aconitum septentrionale in Western Norway(Eidfjord). Norsk entomologisk tidsskrift 8. Side 1-16
  • Løken, Astrid. 1961. Bombus consobrinus Dahlb., an oligolectic bumble bees Hymenoptera, Apidae). XIth Int. Congr. Ent. 1960. 2. Side 517-522
  • Løken, Astrid' 1973. Studies on Scandinavian bumble bees (Hymenoptera, Apidae). Norsk entomologisk tidsskrift 20. Side 1-218.
  • Løken, Astrid. 1985. Humler. – Norske Insekttabeller Nr. 9 2. utgave 1992.
  • Løken, Astrid. 1987. Stikkeveps. – Norske Insekttabeller Nr.11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://sdei.senckenberg.de/biographies/information.php?id=10526
  2. 2,0 2,1 Sømme Lauritz (1991)։ «Astrid Løken 80 år»։ Insekt-Nytt (Norwegian) 16 (1): 21–23 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Kvalvaag Hilde K. (2007)։ «Humleforskar med hemmeleg bistilling»։ Hubro (Norwegian) 14 (4): 22–23 
  4. Løvhaug Johannes W. (1 April 2003)։ «Ingen fredet plett»։ Apollon (Norwegian)։ Վերցված է 15 November 2008 
  5. «Møte på Zoologisk museum tirsdag 15. april 1948»։ Norsk Entomologisk Tidsskrift (Norwegian) 8 (4–5): 237–238։ 1951