Աստրախանի հեռուստաաշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Աստրախանի հեռուստաաշտարակ
Астраханская телебашня.png
Տեսակհեռուստաաշտարակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԱստրախան
Բարձրություն180 մետր
Շինանյութպողպատ
Հիմնադրված է1967

Աստրախանի հեռուստաաշտարակ (ռուս.՝ Астраханская телебашня), Ռուսաստանի Աստրախան քաղաքի Լյախովի փողոցում գտնվող հեռուստատեսային աշտարակ, որի բարձրությունը 180 մ է։ 3803 КМ նախագծով (հաղորդիչ անտենաների կառուցման նախագիծ ԽՍՀՄ-ում 1954-1972 թվականներին, որով տարբեր քաղաքներում՝ Աստրախան, Բլագովեշչենսկ, Դոնի Ռոստով, Սոչի, Սամարա և այլն, կառուցվել են հեռուստատեսային աշտարակներ) պողպատե ցանցաձև աշտարակը կառուցվել է 1967 թվականին։ Հողմակայուն է։ Քաղաքի դոմինանտներից մեկն է. հեռուստատեսային աշտարակը տեսանելի է 10 կմ հեռավորությունից։ Հեռուստաաշտարակի վրա 2010 թվականին տեղադրված լուսարձակը այն դարձրել է քաղաքի իրական զարդը։ Էներգախնայողության տեսանկյունից Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու թեկնածու է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային ժամերին Ցածրադիր Պովոլժիեի մայրաքաղաքի ցանկացած կետից նկատելի են Աստրախանի հեռուստատեսային աշտարակի լույսերը։ Այն, ինչպես և նրա ռոստովյան նմանակը, կառուցվել է տիպային նախագծով Մոսկվայի պողպատե կառուցվածքների գործարանում։ Այն կարելի է գնահատել որպես ինժեներական արվեստի գլուխգործոց, քանի որ շինարարությունը ավարտվել է 1967 թվականին, շահագործման հաշվարկային ժամանակը եղել է 15 տարի, սակայն պողպատի բարձր որակի և բարձրորակ ամրության պաշարն ապահովում են կառույցի անվտանգ շահագործումը մինչ օրս։ Ավելին, 2014 թվականին աշտարակում տեղադրվել է լուսապրոյեկցիոն համակարգ, որը կառույցը դարձրել է քաղաքի տեսարժանություններից մեկը[1]։

Տեխնիկական մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի բարձրությունը անտենաների հետ 180 մ է, այն տեսանելի է 10 կմ հեռավորությունից, բոլոր տարրերը կարմիր են։ Լուսավորման համակարգը նախագծված և հավաքված է՝ հաշվի առնելով ճարտարապետական ​​լուսավորության վերջին նվաճումները։ Լուսարձակումը կատարվում է RGB գունադինամիկ սարքերի օգնությամբ, աշտարակի երկայնքով ձգվում են 26 հազար LED լամպերով մալուխներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել նվազեցնել էներգիայի սպառումն այնքան, որ Աստրախանի հեռուստաաշտարակը Գինեսի ռեկորդների գրքում ներառելու հայտ է ներկայացվել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]