Աստղիկ Մուշեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղիկ Մուշեղյան
Ծնվել էմարտի 5, 1959(1959-03-05) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Աստղիկ Ալբերտի Մուշեղյան (մարտի 5, 1959(1959-03-05), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (2005)[1], Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2018)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղիկ Մուշեղյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տեսության (Մ. Տոնյանի դասարան), 1981 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիա երաժշտագիտության (Գ. Գյոդակյանի դասարան), իսկ 1985 թվականին՝ դաշնամուրի (Ա. Ներսիսյանի դասարան) բաժինը։

1982 թվականին դարձել է Մատենադարանի (2005 թվականից` ավագ), 2000 թվականից՝ «Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի» գիտաշխատող։

Հեղինակել է «Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները» («Արմաշի դպրեվանքը», 1998, մաս Բ) մենագրությունը[2], որտեղ անդրադարձել է հայ հոգևոր երգարվեստի պատմությանն ու տեսությանը։ Մի շարք աշխատությունների (Ք. Քուշնարյան, Գ. Գյոդակյան, Ա. Բաղդասարյան և ուրիշների), ժողովածուների («Երգք ձայնագրեալք ի Ժամագրոց Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ», «Ձայնագրեալ երգեցողութիւնք Ս. Պատարագի», Մ. Եկմալեանի «Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի») և դասագրքերի խմբագիր է։ Կազմել և խմբագրել է ձայնասկավառակների հավաքածուներ (Կոմիտասի ծննդյան 145-ամյակին, Ա. Խաչատրյանի և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png