Աստղերի հետ
Արտաքին տեսք
| Աստղերի հետ | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Երկիր | Դսեղ |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1891 |
| Հրատարակվել է | 1891 |
| Վիքիդարան | Աստղերի հետ |
«Աստղերի հետ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի հուլիսի 17-ին Դսեղում։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվող №11 ծոցատետրում կա մեկ ինքնագիր, առանց վերնագրի, թվագրված՝ «17 հուլիսի, Դսեղ»։
Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1891 թվականին, №11 համարում (էջ 1304), այնուհետև, «Գիշերային մտածմունք» վերնագրով՝ 1892 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից (էջ 108-109)[1]։
Թումանյանը հետագայում բանաստեղծությունը ենթարկել է վերամշակման։
Արտատպվել է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։
