Ասպիրակ ճապոնական
| Ասպիրակ ճապոնական | |
Ասպիրակ ճապոնական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
| Ենթաընտանիք | Ասպիրակայիններ (Spiraeoideae) |
| Ցեղ | Ասպիրակ (Spiraea) |
| Տեսակ | Ասպիրակ ճապոնական (S. japonica) |
| Միջազգային անվանում | |
| Spiraea japonica | |
Ասպիրակ ճապոնական (լատիներեն՝ Spiraea japonica), վարդազգիների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրությամբ, հակադարձ ձվաձև պսակով թուփ է, բնության մեջ աճում է Ճապոնիայում և Չինաստանում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները ձվաձև են, հիմքում՝ սեպաձև, գագաթում՝ սրված, 3-7 սմ երկարության, գարնանն ունենում են վարդա-կարմրավուն, իսկ աշնանը՝ խայտաբղետ գունավորում։ Ծաղիկները կարմրավարդագույն են, մանր, հավաքված բարդ վահանման ծաղկաբույլերում։ Երևանում ծաղկում է հունիսի վերջին՝ շուրջ 2 ամիս տևողությամբ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ծաղիկների և տերևների բազմազանությամբ և գունագեղությամբ։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական ասպիրակը համեմատաբար քիչ ցրտադիմացկուն է, լուսասեր, չափավոր չորադիմացկուն, քիչ պահանջկոտ հողի նկատմամբ, աչքի է ընկնում գազադիմացկունությամբ և փոշեդիմացկունությամբ։ Հաջողությամբ բազմանում է կտրոններով։ Կարելի է օգտագործել մեր հանրապետության գրեթե բոլոր (բացառությամբ լեռնային) գոտիների տարբեր տիպի կանաչ տնկարկներում՝ խմբերի, առանձնյակների և ծաղկող ցանկապատերի տեսքով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ ճապոնական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ ճապոնական» հոդվածին։ |
|