Ասպիրակ Վանհուտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասպիրակ վանհուտտի
Ասպիրակ վանհուտտի
Ասպիրակ վանհուտտի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Ասպիրակայիններ (Spiraeoideae)
Ցեղ Ասպիրակ (Spiraea)
Տեսակ Ասպիրակ վանհուտտի (S. ×vanhouttei)
Միջազգային անվանում
Spiraea ×vanhouttei

Ասպիրակ Վանհուտի (լատ.՝ Spiraea Vanhouttei), մինչև 2 մ բարձրությամբ, խիտ, աղեղնաձև ճյուղավորված, կլորավուն պ-սակով հիբրիդային (Ա.կանտոնյան x Ա.եռաբլթակ) թուփ է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները ռոմբաձև են, մինչև 3,5 սմ երկարության, 3-5 բլթականի, թույլ ատամնաեզր, տերևաթիթեղի վերին մասը մուգ կանաչ է, ստորինը՝ կապտականաչավուն։ Ծաղիկները մանր են, սպիտակ, հավաքված տափակավուն հովանոցանման ծաղկաբույլերում։ Երևանում ծաղկում է շատ առատ, մայիսի առաջին տասնօրյակում՝ շուրջ 35 օր տևողությամբ։ Ծաղկման շրջանում ամբողջովին թուփը սպիտակ է, տպավորություն է ստեղծվում, թե պատված է ձյան փաթիլներով։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանհուտի ասպիրակն արագաճ է, ցրտադիմացկուն, լուսասեր, ջերմասեր, չորադիմացկուն, լավ է դիմակայում քաղաքային աղտոտվածությունը։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, հաջողությամբ բազմանում է ցողունային կտրոններով։ Խորհուրդ է տրվում օգտագործել մեր հանրապետության բոլոր գոտիների կանաչ տնկարկներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան