Ասուայ (իսպ.՝ Provincia de Azuay) Ասուայ պրովինցիա, պրովինցիա Էկվադորում։ Կազմավորվել է 1824 թվականի հունիսի 25-ին։ Այն ընդգրկում է 8309.58 քառ․ կմ տարածք։ Մայրաքաղաքը Կուենկան է։ Պրովինցիան տեղակայված է Էկվադորի հարավային հատվածում՝ բարձրադիր վայրերում։ Կախաս ազգային պարկում լեռները ծովի մակարդակից ունեն մինչև 4500 մետր բարձրություն։
Ասուայը գտնվում է Պանամերիկյան խճուղու մոտ։ Կուենկան իրականացնում է ազգային չվերթներ Կիտոյից և Գուայակիլից։
Երկրի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը գտնվում է Պաուտե գետի վրա։
Պրովինցիան բաժանված է 15 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է բնակչության 2001 թվականին տեղի ունեցած մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), կանտոնի վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։