Ասյա Վևիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ասյա Վեվիլից)
Ասյա Վևիլ
Ծնվել էմայիսի 15, 1927(1927-05-15)[1]
ԾննդավայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[2][3]
Մահացել էմարտի 23, 1969(1969-03-23)[1] (41 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Գերմանիա[4][5][6]
Կրոնհուդայականություն
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն, բանաստեղծուհի և գրող
ԱմուսինRichard Lipsey? և Դևիդ Վևիլ

Ասյա Վևիլ, երբեմն՝ Ուևիլ (անգլ.՝ Assia Wevill, մայիսի 15, 1927(1927-05-15)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2][3] - մարտի 23, 1969(1969-03-23)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի պոետ Թեդ Հյուզի երկրորդ կինը քաղաքացիական ամուսնությամբ։ Ցավալիորեն հայտնի է նրանով, որ ինքնասպան է եղել նույն ձևով, ինչպես Հյուզի առաջին կինը՝ Սիլվիա Փլաթը (թունավորվել է գազից), միայն այն տարբերությամբ, որ Ասյան նախապես սպանել էր նաև իր աղջիկ Շուրային։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյա Գուտմանը ծնվել է բժշկի ընտանիքում, որը ծնունդով Ռուսաստանից էր։ Նրա մանկությունն անցել է Թել-Ավիվում։ Պատանեկության տարիներին նա աչքի էր ընկնում քմահաճությամբ։ Հաճախել է ակումբներ, որտեղ ծանոթացել և պարել է բրիտանացի զինվորների հետ։ Այդպես նա ծանոթացավ սերժանտ Ջոն Սթիլի հետ, որը և դարձավ նրա առաջին ամուսինը։ 1964 թվականին Ասյան նրա հետ տեղափոխվեց Լոնդոն։ Ավելի ուշ նրանք արտագաղթեցին Կանադա, որտեղ Ասյան ընդունվեց Բրիտանական Կոլումբիայի համալսարան։ Վանկուվերում նա ծանոթացավ տնտեսագետ Ռիչարդ Լիպսի հետ, որն էլ դարձավ նրա երկրորդ ամուսինը։ 1956 թվականին դեպի Լոնդոն նավով ճանապարհորդության ժամանակ Ասյան ծանոթացավ բանաստեղծ և թարգմանիչ Դեյվիդ Վևիլի հետ, որի հետ ամուսնացավ 1960 թվականին։

Ասյան ազատորեն խոսում էր մի քանի լեզուներով։ Բացի գովազդային արդյունաբերությունում աշխատելուց՝ նա զբաղվում էր թարգմանություններով, մասնավորապես նա թարգմանում էր հրեա բանաստեղծ Իեհուդ Ամիհայի ստեղծագործությունները, ինչպես նաև ինքն էր գրում բանաստեղծություններ և հրատարակում օրիորդական ազգանունով՝ Ասյա Գութման։

Ասյայի հարաբերությունները Թեդ Հյուզի հետ սկսվեցին 1961 թվականին։ Հյուզը բանաստեղծություններ էր նվիրում Ասյային։ Թեդի կինը՝ Սիլվիան, որն այդ ժամանակ արդեն տառապում էր ծանր դեպրեսիայով, նկատել էր նրանց մտերմությունը։ Հյուզի դավաճանությունը 1962 թվականի դեկտեմբերին դարձավ նրա և Սիլվիայի բաժանման հիմնական պատճառներից մեկը։ 1963 թվականի փետրվարին՝ Սիլվիայի ինքնասպանությունից հետո, Ասյան տեղափոխվում է Թեդի մոտ, ապրում մրցակցուհու տանը, քնում նրա անկողնում, հետևում նրա երեխաներին[7]։

Ս. Փլաթի ինքնասպանությունից վեց տարի հետո Ասյան գրեթե նույն ճշգրտությամբ կրկնում է Սիլվիայի մահվան հանգամանքները, միայն այն տարբերությամբ, որ նախապես սպանում է դստերը՝ Շուրային։ 1969 թվականի մարտի 23-ին Ասյան փակվում է տան խոհանոցում, հերմետիկորեն փակում է պատուհանները և ճեղքերը, պառկեցնում է աղջկան ներքնակի վրա (նրան նախօրոք քնաբեր էր տվել՝ լուծված վիսկիի մեջ), իսկ հետո բացում է գազը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://books.usatoday.com/book/yehuda-koren-and-eilat-negev-lover-of-unreason-assia-wevill-sylvia-plaths-rival-and-ted-hughess-doomed-love/r107591
  3. 3,0 3,1 3,2 http://findingaids.library.emory.edu/documents/hughes-wevill1058/printable/
  4. http://www.encyclopedia.com/article-1G2-3422300022/perfect-light.html
  5. http://www.jstor.org/stable/1208866
  6. http://www.poetryfoundation.org/article/242402
  7. Мария Степанова Платный выход // Журнал «Weekend». — Издательский дом «Коммерсантъ», 05 сентября 2008. — № 34 (80).
  8. Владислав Поляковский, Ксения Щербино Письма из-за закулисья // Деловая газета «Взгляд». — ЗАО «ВЗГЛЯД.РУ», 25 февраля 2007.