Ասիական առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասիական առյուծ
Ասիական առյուծի էգը
Ասիական առյուծի էգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Ընկերքավորներ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Տեսակ Առյուծներ
Ենթատեսակ Ասիական առյուծ
Լատիներեն անվանում
Panthera leo persica (A.B.Meyer, 1826)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ասիական առյուծ կամ հնդկական առյուծ (լատ.՝ Panthera leo persica), գիշատիչների կարգի կատվազգիների ընտանիքին պատկանող առյուծի ենթատեսակ[1]:

Գտնվում է կրիտիկական լուրջ սպառնալիքի տակ՝ ոչնչացման եզրին: Գրանցված է միջազգային կարմիր գրքում, որպես վերացող տեսակ:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ասիական առյուծները տարածված են եղել ամբողջ Հարավային Եվրասիայով: Նրանց տարածվածության արեալը ընդգրկում էր Հունաստանից մինչև Հնդկաստան ընկած արևադարձային անտառները:

Ժամանակի ընթացքում մարդու ներգործությամբ ասիական առյուծը մեկուսացել է միայն Հարավային Ասիայում՝ հետագայում դառնալով Հնդկաստանի էնդեմիկ կենդանատեսակ:

Ներկայումս ասիական առյուծի որոշակի պոպուլյացիաներ պահպանվել են միայն Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Սասան Գիր ազգային պարկում: Ըստ որոշ տվյալների՝ ազատության մեջ ապրում են ընդամենը 523 ասիական առյուծներ: Անազատության մեջ նրանց կարելի է հանդիպել մի շարք եվրոպական քաղաքների կենդանաբանական այգիներում և սաֆարիներում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական առյուծը համարվում է առյուծների ամենափոքր ներկայացուցիչներից մեկը: Նա աֆրիկյան առյուծին զիջում է ոչ միայն մարմնի չափերով, այլ նաև արուների բաշի մազածածկով:

Առյուծների այս ենթատեսակը կշռում է 150-ից 220 կգ: Արուները հաճախ կշռում են 90-150 կգ, իսկ էգերը՝ 110-120 կգ: Ունեն մարմնի ոչ այնքան համաչափ կառուցվածք:

Պատմության մեջ գրանցված ամենախոշոր ասիական առյուծը ունեցել է 2,92 մետր մարմնի երկարությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիշեր Դ., Սեյմոն Ն., Վիսենտ Դ. «Կարմիր գիրք», Վտանգված վայրի բնություն // 1976. — С. 108—112. — 478 с.