Ասգար Զեյնալով
Ասգար Զեյնալով Əsgər Zeynalov | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Նիզամի, Զանգիբասարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Q12846984? և Ադրբեջանի լեզուների համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Ադրբեջանի լեզուների համալսարան |
Անդամություն | Union of Azerbaijani Journalists? և Ադրբեջանի գրողների միություն |
Asgar Zeynalov Վիքիպահեստում |
Զեյնալով Ասգեր Մամեդ օկլի (ադրբ.՝ Zeynalov Əsgər Məmməd oğlu, սեպտեմբերի 27, 1951, Նիզամի, Զանգիբասարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ադրբեջանի Լրագրողների միության (1997) և Ադրբեջանի գրողների միության (1998) անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասգար Զեյնալովը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանի մերձակայքում գտնվող Զանգիբասար շրջանի Յուխարի Նեչիլի գյուղում։ 1974 թվականին ավարտել է Ադրբեջանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ ֆրանսերենի ֆակուլտետը։ 1991 թվականին պաշտպանել է թեկնածությունը «Ադրբեջանական հնավայրերը Կովկասի տարածաշրջանում» թեմայով, իսկ 2003 թվականին՝ «Արևելյան թեմաները ֆրանսիական գրականության մեջ (Վոլտերի ստեղծագործությունների մասին)» թեմայով դոկտորական ատենախոսություն։ 2005 թվականից պրոֆեսոր է[2]։
Հետազոտողը շուրջ 40 գրքի և ավելի քան 400 գիտական ու լրագրողական հոդվածների հեղինակ է։
Արտասահմանյան երկրներում հրատարակվել է ավելի քան 10 գիրք։ «Երևանի մտավորականները» գիրքը լույս է տեսել 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում, 2013 թվականին՝ Մոսկվայում, ռուսերենով, իսկ 2016 թվականին՝ ԱՄՆ-ում՝ անգլերենով։ Ավելի քան 10 հոդված է տպագրվել Իրանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Չինաստանում, իսկ ավելի քան 10 գիրք տպագրվել է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Կանադայում, Հնդկաստանում և Շվեդիայում[3]։
Ադրբեջանի գրողների և լրագրողների միության անդամ է։ 1998-2012 թվականներին եղել է Ադրբեջանի լեզուների համալսարանի գործնական ֆրանսերենի բաժնի վարիչ, 2017-2020 թվականներին՝ Ադրբեջանի լեզուների համալսարանի կովկասագիտության բաժնի վարիչ, իսկ 2004 թվականից՝ ԱՀ Լեզուների Համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ։ Ներկայումս Ադրբեջանի լեզուների համալսարանի ֆրանսերեն լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրենն է, Կրթության ֆակուլտետի օտար լեզուների բաժնի պրոֆեսոր[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]