Առջևան, (վրաց.՝ არჯევანი), լեռնագագաթ գտնվում է Գորի և Ծալկա մունիցիպալիտետների սահմանին՝ Թրիալեթի լեռնաշղթայի վրա։ Նրա բարձրությունը 2759 մետր է։ Ամենաբարձր կետն է Թրիալեթի լեռնաշղթայի միջնամասում
Լեռան լանջերը ծածկված են ալպյան և ենթալպյան մարգագետիններով, իսկ ներքեւում հաճարենու անտառ է։ Արջևանի լեռը բնության և արշավների սիրահարների համար ամենագրավիչ վայրերից է։ Լանջերը զառիթափ են։ Բարձրությունը 2763 մ է[1]։ Արջևանի լեռան վրա՝ ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա, գտնվում են Թեձամի գետի ակունքները[2]։