Առոյոմոլինոս (Կասերես)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Առոյոմոլինոս | |||||
իսպ.՝ Arroyomolinos[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 115,12 կմ² | ||||
ԲԾՄ | 400±1 մետր | ||||
Բնակչություն | ▲828 մարդ (2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային ինդեքսներ | 10161 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CC | ||||
Պաշտոնական կայք | arroyomolinos.es | ||||
| |||||
Առոյոմոլինոս (իսպ.՝ Arroyomolinos), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում, Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Կոմարկա դե Մոնտանչես շրջանում (կոմարկայում): Զբաղեցնում է 115 կմ² տարածք: Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 962[3]: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 50 կիլոմետր է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առոյոմոլինոսի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ քարեդարյան ժամանակներում: Հին հռոմեացիների տիրապետության օրոք կառուցվել են առաջին ալրաղացները, որոնց առկայությունն էլ պայմանավորել է քաղաքի անվանումը:
Ընդունված է համարել, որ ներկայիս քաղաքը հիմնադրել է Ալֆոնսո Իններորդ Լեոնցի թագավորը 1228 թվականին:
Իսպանիայի ազատագրման պատերազմի ժամանակ՝ 1811 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Առոյոմոլինոսի պատմության ամենահիշարժան իրադարձությունը. այստեղ ծավալված ճակատամարտում անգլո-իսպանա-պորտուգալական միացյալ ուժերը գեներալ Հիլի հրամանատարությամբ կարևորագույն հաղթանակ են տարել գեներալ Ժերարի հրամանատարությամբ գործող ֆրանսիական զորքերի նկատմամբ: Այդ հաղթական ճակատամարտը Իսպանիայի պատմության մեջ է մտել Sorpresa de Arroyomolinos (Առոյոմոլինոսի զարմացք, Առոյոմոլինոսի հրաշք) անվանումով:
Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում: 1834 թվականից ընդգրկվել է Մոնտանչեսի դատական տարածաբաժնի կազմում[4]: 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 600 տուն և 3287 բնակիչ[5]:
1857-ից մինչև 1981 թվականը բնակավայրը պաշտոնապես անվանվել է Առոյոմոլինոս դե Մոնտանչես:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1900 թվականից ի վեր՝ Առոյոմոլինոսի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[6][7]):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ National Statistics Institute https://www.ine.es/dynt3/inebase/index.htm?padre=525 — 2020.
- ↑ «Cáceres: Población por municipios y sexo:Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero de 2011»։ Instituto Nacional de Estadística։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 21, 2012-ին։ Վերցված է մայիսի 26, 2012
- ↑ Cervantes Virtual [1]
- ↑ Municipio Código INE -10.023 [2]
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=INE|idioma=español|fechaacceso=21 de junio de 2011}}
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=INE|idioma=español|fechaacceso=21 de junio de 2011}}
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Arroyomolinos Վիքիպահեստում |
---|
|