Առյուծ արքան 3։ Հակունա մատատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծ արքան 3։ Հակունա մատատա
The Lion King 3: Hakuna Matata
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկատակերգություն, բադի մուվի
Հորինված երկիրThe Lion King universe?
Հիմնված էRosencrantz and Guildenstern Are Dead?
ՌեժիսորԲրեդլի Ռեյմոնդ
ՍցենարիստԹոմ Ռոջերս
Ռոջեր Ալլերս
Իռեն Մեչի
Բիլլ Սթենքիլեր
Էվան Սլիփտոփուլոս
Ռեյմոնդ Սինգեր
ՀնչյունավորումՆաթան Լեյն[1], Չիչ Մարին, Էրնի Սաբելլա[1], Ջուլի Քավներ, Ջերի Սթիլլեր, Մեթյու Բրոդերիկ[1], Վուպի Գոլդբերգ, Ռոբերտ Գիյոմ, Մոյրա Կելի, Ջիմ Քամինգս, Էդվարդ Հիբերթ և Մեթ Վեյնբերգ
ՊրոդյուսերՋորջ Ա. Մենդոզա
Ջեյսոն Վան Բորսսում
ԵրաժշտությունԴոն Հարպեր
Մարտին Էրսկին
Հանս Ցիմեր
ՕպերատորԴին Կանդի
ԽմբագիրԽոսե Արաստիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
DisneyToon Studios
ԴիստրիբյուտորInterCom
Տևողություն1 ժամ 13 րոպե 09 վայրկյան
ՊրիկվելԱռյուծ արքան (1994)
Առյուծ արքան 2 (1998)
Պաշտպան առյուծ (2015)
Թվականփետրվարի 10, 2004[2] և փետրվարի 18, 2004[2]
Պարգևներ
movies.disney.com/the-lion-king-1-1-2

«Առյուծ արքան 3։ Հակունա մատատա» (ԱՄՆ-ում «Առյուծ արքան 1½»), «Առյուծ արքան» բնօրինակ մուլտֆիլմի շարունակությունն է, որը լույս է տեսել 1994 թվականին։ Ըստ սյուժեի՝ «Առյուծ արքան 3»-ը «Առյուծ արքայի» պրիկվելի և միդկվելի կոմբինացիա է, որի դեպքերը դիտվում են երկրորդական կերպարներ՝ սուրիկատ Տիմոնի և վարազ Պումբայի տեսանկյունից։ Մուլտֆիլմը առանձնանում է ընդգծված արհամարհական վերաբերմունքով դեպի օրիգինալ սյուժեն և հիմնական պաթոսը ոչ թե վեհացրած կամ հերոսական է, այլ կատակերգական։ «Առյուծ արքայի» սյուժեն մեծ մասամբ հիմնված է Շեքսպիրի «Համլետ»[3] ողբերգության վրա, «Առյուծ արքան 3»-ը համանման է Թոմ Ստոպպարդի «Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը մահացած են» պիեսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես առաջին «Առյուծ արքան» մուլտֆիլմը, այնպես էլ այս մեկը սկսվում է նույն կադրերով, բայց դիտողը շատ արագ հասկանում է, որ դիտում է լիովին ուրիշ ֆիլմ. գլխավոր հանդիսավոր երգում լսվում են Տիմոնի և Պումբայի ձայները, ովքեր նստած են ոչ մեծ կինոսրահում և հերթական անգամ դիտում են «Առյուծ արքային»։ Դժգոհելով այն բանից, որ մուլտֆիլմում իր կերպարին քիչ ուշադրություն է հատկացված, Տիմոնը որոշում է մնացյալ հանդիսատեսին ներկայացնել դեպքերի զարգացման իր տարբերակը։

Գործողությունները առյուծների աշխարհից տեղափոխվում են սուրիկատների հեռավոր գաղութ՝ Տիմոնի հայրենի տունը։ Առավոտից մինչև երեկո սուլիկատները զբաղված են միայն մի գործով. փորում են նորանոր ստորգետնյա թաքստոցներ գիշատիչ բորենիների դեմ։ Տիմոնին, իհարկե, դուր չի գալիս թաքնվել շոգ ու մութ անցումներում. նա որոշում է ավելացնել մի քիչ լույս ու թարմ օդ՝ դեպի վեր անցում փորելով։ Այսպիսի արարքի պատճառով խախտվում է թունելների ամբողջ համակարգը, և դրա համար գաղութը նրան ընդմիշտ վտարում է հողափորների խմբից, անպատասխանատու սուրիկատին տալով ուղղվելու վերջին շանս, նշանակում են պահակ։ Բայց այս ծառայությունն էլ չի համապատասխանում Տիմոնին. լավ կյանքի մասին երազելով՝ նա չի նկատում մոտեցող բորենիներին՝ Էդին, Շենզին և Բանզային։ Գիշատիչները խուճապ են առաջացնում գաղութում, սակայն նրանց չի հաջողվում բռնել և ոչ մի սուրիատի, չնայած զոհերի բացակայությունը չի փրկում Տիմոնին հայրենի վայրերից վտարումից։ Նա հրաժեշտ է տալիս մորն ու քեռի Մաքսին և ուղևորվում է նոր տուն փնտրելու, որտեղ ինքը ստիպված չի լինի կատարել անօգուտ աշխատանք, այլ կապրի ըստ իր հաճույքի։

Շատ շուտով Տիմոնը սկսում է կարոտել իր տունը, բայց, բարեբախտաբար, հանդիպում է շնակապիկ Ռաֆիկիին, որը նրան իմաստուն խորհուրդ է տալիս. «Ուզում ես ապրել առանց հոգսերի՝ սովորիր նայել տեսանելիի սահմաններից դուրս» (անգլ.՝ Look beyond what you see): Սուրիկատը միանգամից հասկանում է խորհուրդը և, նայելով շուրջը, հորիզոնում նկատում է պրայդի ժայռը, որը և դառնում է նրա տենչանքի առարկան, քանի որ նա որոշում է, որ հենց այդ ժայռն է դառնալու իր նոր տունը։ Ժայռի ճանապարհին Տիմոնը հանդիպում է Պումբային՝ նույնպիսի միայնակ թափառականի, ինչպիսին ինքն է, և միասին ճամփա են ընկնում։

Այս պահից մուլտֆիլմի սյուժեն սկսում է հատվել առաջին «Առյուծ արքա»-ի սյուժեի հետ. հաջորդ առավոտ հասնելով պրայդի ժայռի ստորոտ՝ ընկերներն այնտեղ հայտնաբերում են կենդանիների հսկայական ամբոխ, որը պատրաստվում էր տեսնել նորածին ժառանգին։ Տիմոնը ծայրահեղ հիասթափված է նրանից, որ հերթական անգամ սխալվել է իր ճամփորդությունների նպատակի ընտրության մեջ, սակայն Պումբան կոչ է անում նրան ոչ թե կառչել սեփական ապրումներից, այլ գտնել ինչ-որ բան՝ շատ ավելի հարմար որպես նոր տուն։ Այդպիսին է դառնում պրայդի ժայռից ոչ հեռու գտնվող մի քարանձավ։ Այդ քարանձավի ճանապարհին պարզվում է, որ վարազը տառապում է մետեորիզմով. Սիմբայի ցուցադրությանը հավաքված գազանների մի մասը (այսինքն՝ ռնգեղջյուրները) չեն դիմանում Պումբայի տհաճ հոտին և ուշաթափվում են (բայց դա թվում է որպես երկրպագություն արքայական անձին), որից հետո մնացած բոլոր գազանները շտապում են կրկնել ռնգեղջյուրների ժեստը և խոնարհվում են թագաժառանգի առաջ։

Նոր վայրում Տիմոնին դուր է գալիս ամեն ինչ. գեղեցիկ տեսարանները, ոչ հեռվում գտնվող փոքրիկ լճակը, լռությունն ու հանգստությունը։ Թվում էր՝ ահա, իդեալական տուն։ Բայց, ցավոք, մի օր առավոտյան ընկերներն իմանում են, որ իրենց համար հայտնվել են չափազանց աղմկոտ հարևաններ (պարզվում է՝ դրանք Սիմբան և Նալան էին, ովքեր երգում էին «I Just Can’t Wait To Be King» երգը)։ Բարկանալով՝ Տիմոնը խփում է գազանների բուրգի փղի ոտքին՝ այդպիսըվ ավերելով այն (դրանով մենք իմանում ենք «Առյուծ արքայի» համապատասխան դրվագի իսկական պատճառը)։ Քարանձավը փլվեց, և նրանք նորից ուղևորվեցին գտնելու իրենց երազանքների տունը։ Պումբան տեղեկացնում է Տիմոնին ջունգլիներում գտնվող մի դրախտային վայրի մասին, բայց վերջինս հրաժարվում է այնտեղ գնալ։ Ամենուր նրանց հետևում էր անհաջողությունը։ Փղերի գերեզմանոցում Տիմոնն ու Պումբան քիչ էր մնացել ընկնեին Մուֆասեի թաթի տակ, որը որդուն օգնության էր շտապում, և դարձան բորենիների՝ Սպիի կողմից ստեղծված շքերթի վկաներ։ Կիրճում նրանք հազիվ են փախչում կատաղած այծքաղների ամբոխի կողմից ոտնահարված լինելու ճակատագրից, և, վերջապես, զառիթափից ընկնում են գետը։ Հիասթափված՝ ընկերները քուն են մտնում ափին, իսկ արթնանալով՝ հայտնաբերում են, որ ընկել են հենց այն դրախտային անկյունը, որը այդքան ժամանակ փնտրում էին և որի մասին այդքան ժամանակ խոսում էր Պումբան։

Որոշ ժամանակ անց Տիմոնն ու Պումբան գտնում են կիսամեռ Սիմբային և փրկում են նրան անապատի կիզիչ արևից։ Նոր ընկերների հետ միասին առյուծը ապրում է «ոչ մի հոգս» կարգախոսով, բայց այդ անհոգ կյանքը վերջանում է, երբ նա հանդիպում է իր մանկության ընկերուհուն՝ Նալային։ Տիմոնն ու Պումբան ողջ ուժով փորձում են ամեն կերպ թույլ չտալ այդ երկուսի միջև ռոմանտիկ հարաբերությունների ի հայտ գալուն, բայց նրանց չի հաջողվում, իսկ հաջորդ առավոտ Սիմբան վերադառնում է պրայդի տարածքներ։ Նրա հետևից հեռանում են նաև Նալան Պումբայի հետ, իսկ Տիմոնը անհնազանդ է և նախընտրում է մնալ իր դրախտային անկյունում։ Այնուամենայնիվ, Ռաֆիկիի շնորհիվ, շուտով հասկանում է, որ առանց ընկերների ցանկացած դրախտ ոչինչ չարժե, և գնում է նրանց հետևից։ Պրայդի տարածքներ վերադառնալով, սուրիկատը նորից հանդիպում է մորն ու քեռի Մաքսին, ովքեր օգնում են զերծ մնալ բորենիների հարձակումից և տապալել Սպիին։ Սիմբան դառնում է օրինական թագավոր, իսկ Տիմոնը ընտանիքի հետ վերադառնում է իր դրախտային անկյուն, որտեղ նրանք այլևս ստիպված չէին ապրել վախի մեջ և թաքնվել գիշատիչներից։

Ինչպես պարզվեց՝ Տիմոնն ու Պումբան էական դեր խաղացին Սպիի հետ մենամարտի ժամանակ։ Վերջում մենք տեսնում ենք, որ կինոթատրոն եկան նաև այլ հայտնի դիսնեյան կերպարներ, որպեսզի դիտեն ֆիլմը։

Դերերը կրկնօրինակում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Դյաչիկով — Տիմոն
  • Սերգեյ Սավչենկո — Տիմոն (վոկալ)
  • Մարիյա Կուզնեցովա — Տիմոնի մայրը
  • Վադիմ Յակովլև — քեռի Մաքս
  • Անդրեյ Շամին — Պումբա
  • Եվգենի Իվանով — Սիմբա
  • Վյաչեսլաավ Սուխով — Սիմբա (փոքր ժամանակ)
  • Տատյանա Ռասսկազովա — Շենզի
  • Վալերի Զախարև — Բանզայ
  • Տատյանա Միխալյովկինա — Նալա
  • Յանա Ռադիոն — Նալա (վոկալ)
  • Տատյանա Էլկինա — Նալա (փոքր ժամանակ)
  • Իգոր Շիբանով — Ռաֆիկի
  • Գեորգի Կորոլչուկ — Զազու

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեկսեյ Գուրև
  • Անատոլի Դուբանով
  • Եվգենի Ումարով
  • Ալեքսանդր Մաշանով
  • Մաքսիմ Սերգեև
  • Իվան Պարշին
  • Քսենիա Բրժեզովսկայա

Վոկալային հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլյա Դեմուցկի
  • Նատալյա Իրինչեևա
  • Վերոնիկա Սիրոտինա
  • Ժաննա Կորոտկայա
  • Եկատերինա Անցիգինա
  • Յուլյա Զավալիշինա
  • Կարինա Բելյաևա
  • Ելենա Մաքսիմովա
  • Իլլարիոն Կուտուզով
  • Անդրեյ Օխլոբիստին
  • Ալեքսանդր Տոպուրիա
  • Անտոն Մաքսիմով
  • Ալեքսեյ Բուկին
  • Մարինա Մալիշևա
  • Աննա Վավիլովա — «Կյանքի շրջան» երգի կատարում
  • Օլեգ Բեզինսկիխ — «Այսօր առյուծը քնել է» երգի կատարում

Ֆիլմը կրկնօրինակվել է «Նովաֆիլմ» կազմակերպության կողմից «Disney Character Voices International»-ի պատվերով 2004թ.-ին։

  • Կրկնօրինակման ռեժիսոր՝ Իգոր Եֆիմով-կրտսեր
  • Ռեժիսորի օգնական՝ Գալինա Դովգալ
  • Թարգմանիչ՝ Օլգա Վոեյկովա
  • Սինխրոն տեքստի և բանաստեղծությունների հեղինակ՝ Ելենա Ստավրոգինա
  • Ձայնային ռեժիսոր՝ Վլադիսլավ Իվարովսկի
  • Երաժշտական ղեկավար՝ Ալեքսանդր Նիկիֆորով
  • Գեղարվեստական կոնսուլտանտ՝ Մարիուշ Յավորովսկի

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգև «Էննի-2005» (անվանակարգ «Best Home Entertainment Production»)
  • Պարգև «DVD Exclusive Awards-2005»՝
  • Մուլտիպլիկացիոն ֆիլմի լավագույն կերպար — Տիմոն
  • Մուլտֆիլմի լավագույն DVD-պրեմիերա
  • DVD մուլտֆիլմի լավագույն ռեժիսոր
  • DVD մուլտֆիլմի լավագույն մոնտաժ
  • DVD մուլտֆիլմի լավագույն սցենար

Վիդեոյի թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ անց մուլտֆիլմը թողարկվեց հատուկ երկսկավառակ հրատարակությամբ (չնայած մնացած այլ մուլտֆիլմ-սիկվելներ չէին թողարկվում երկսկավառակ և հատուկ հրատարակությամբ)՝ առաջին մուլտֆիլմի սիկվելի վերահրատարակության հետ միասին։ Ավելի ուշ՝ 2012թ.-ին, մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով և Blu-ray-ով, ինչպես առաջ՝ առաջին մուլտֆիլմի սիկվելի հետ, որը ևս թողարկվել է DVD-ով և Blu-ray-ով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]