Jump to content

Մոյրա Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոյրա Քելլի
անգլ.՝ Moira Kelly
Ծնվել էմարտի 6, 1968(1968-03-06) (58 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՄերիմաունթ Մանհեթեն քոլեջ և Connetquot High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, վիդեոխաղերի դերասան և հեռուստառեժիսոր
Ամուսին(ներ)Steve Hewitt?

Մոյրա Քելլի (անգլ.՝ Moira Kelly, մարտի 6, 1968(1968-03-06), Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկայցի դերասանուհի և հեռուստատեսային ռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլին ծնվել է Նյու Յորքի Քուինս թաղամասում և մեծացել կաթոլիկ ընտանիքում։ Նախքան իր նորամուտը՝ քոլեջն ավարտելուց հետո նա խաղացել է մի քանի տեղական թատերական բեմադրություններում, մինչև 1991 թվականին էկրան է բարձրացել նրա մասնակցությամբ «Գրողի ծոցը» ֆիլմը[1]։

Քելլին իր կարիերայի ընթացքում նկարահանվել է քառասուն ֆիլմերում և հեռուստաշոուներում։ Նա համբավ է ձեռք բերել 1992 թվականի «Չապլին» ֆիլմում գլխավոր դերը կատարելուց հետո, որից հետո հնչյունավորել է «Առյուծ արքան» (1994) առևտրային առումով հաջողված անիմացիոն ֆիլմի հերոսներից մեկին[1]։ Քելլին նկարահանվել է նաև «Պատվով», «Փոքրիկ Օդեսա», «Պոկելով աստղերը» և «Անկեղծ կուրտիզանուհի»։

Քելլին հեռուստատեսությունում նկարահանվել է 1998 թվականին կարճատև «Ղեկավարել և տիրանալ» սերիալում[1]։ Հաջորդ տարի նա ստացել է «Արևմտյան թև» ֆիլմի գլխավոր դերերից մեկը և ֆիլմի մյուս դերասանների հետ արժանացել է ԱՄՆ-ի Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակին[2]։ Քելլիի կերպարը զարգացած չի եղել և նա մեկ եթերաշրջանից հետո լքել է նախագիծը։ Ավելի ուշ Քելլին հեռուստատեսությունում ունեցել է ավելի կայուն աշխատանք՝ խաղալով «Մի ծառի թումբը» հեռուստասերիալի Չադ Մայքլ Մյուրեյի հերոսի միայնակ մոր դերը։ Հեռուստասերիալը նկարահանվել է 2003-2009 թվականների ընթացքում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ս Գրողի ծոցը The Boy Who Cried BitchՋեսիկա
1991 ֆ Սեր, խաբեություն և սպանություն Love, Lies and MurderՍինամոն Բրաուն
1991 ֆ Բիլլի Բաթգեյթ Billy BathgateՌեբեկա (Բեքի)
1992 ֆ Ոսկե սառույց The Cutting EdgeՔեյթ Մոսլի
1992 ֆ Թվին Փիքս։ Կրակի միջով (Կրակ, եկ ինձ հետ) Twin Peaks: Fire Walk with MeԴոննա Հեյվորդ
1992 ֆ Չապլին ChaplinՀեթթի Քելի / Ունա Օ'Նիլ Չապլին
1992 ֆ Զրոյին երեսուն ջերմաստիճան ցածր Thirty Below ZeroԼյուսի
1993 ֆ Արևածագ DaybreakԲլյու
1994 ֆ Պատվով With HonorsՔորթնի Բլյումենթալ
1994 ֆ Առյուծ արքան The Lion KingՄեծահասակ Նալա
1994 ֆ Փոքր Օդեսա Little OdessaԱլլա Շուստրևիչ
1995 ֆ Ամուր հանգույց The Tie That BindsԴաննա Կլիֆտոն
1996 ֆ Պոկելով աստղերը Unhook the StarsԷնն մերի Մարգարեթ
1996 ֆ Զվարճալի հրեշտակ. Մի օր Դորոթիի կյանքում Entertaining Angels: The Dorothy Day StoryԴորոթի Դեյ
1997 ֆ Քրեական սիրավեպ Love Walked InՎերա
1997 ֆ Փոխվող սովորություններ Changing HabitsՍուշ Տիգ
1998 ֆ Անկեղծ կուրտիզանկա Dangeroud BeautyԲեատրիս Վանյե
1998 ս Ղեկավարել և տիրել (13 էպիզոդ) To Have & to HoldԷննի Կոռնել
1998 ֆ Առյուծ արքան 2։ Սիմբայի հպարտությունը The Lion King II: Simba's PrideՆալա
1998 ֆ Երկուշաբթին հրաշքից հետո Monday After the MiracleՀելեն Քելլեր
1998 ֆ Ուզում ես ապրել, իմացիր նաև տակից դուրս գալ Hi-LifeՍյուզան
1999 ֆ Խաղա ինձ համար Henry HillՍինտիա
1999-2000 ս Արևմտյան թև (22 էպիզոդ) The West WingՄենդի Հեմփթոն
2001 ֆ Իրերի անվտանգություն The Safety of ObjectsՍյուզան Տրեյն
2002-2003 ս Մթնշաղի գոտի The Twilight ZoneԷլիզաբեթ Քարթեր
2002-2004 ս Տաքսիստը HackՎանեսա Գրիֆին
2004 ֆ Առյուծ արքան 3։ Հակունա մատատա The Lion King 3: Hakuna MatataՆալա
2006 ֆ Երկու տոմս դեպի դրախտ Two Tickets to ParadiseՔեյթ
2007 ֆ Շշմածություն Remember the DazeՄիսիս Ֆորդ
2003-2009 ս Մի ծառի թումբը (90 էպիզոդ) One Tree HillՔարեն Ռո / Քարեն Սկոթ
2010 ս Մահու չափ գեղեցի Drop Dead DivaՍինդի Կասպեր
2012 ֆ Լուսնի չափով ժպիտ A Smile as Big as the MoonԴարսի Կարսես
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006-2007 ս Մի ծառի թումբը (2 էպիզոդ) One Tree Hill

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 «Moira Kelly - Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Moira Kelly: Biography». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.