Առավոտ (Թումանյան, 1892)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առավոտ
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1892
ՎիքիդարանԱռավոտ

«Առավոտ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի մարտի 12-ին[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորի մեկ օրինակ՝ «Յուր պատվարժան բարեկամ Մեսրոպ Ք․ Մելյանին Հովհաննես Թումանյանից» ընծայականով, որտեղ բանաստեղծը կատարել է մեկ ուղղում[1]։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 147)՝ թվագրված «1892 թ․ մարտի 12»։ Այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 86)։

Տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորի՝ Թումանյանին ուղղած բնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակություն. էջ 574.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Առավոտ (Թումանյան, 1892)