Առաջին անգամ ամուսնացած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին անգամ ամուսնացած
ռուս.՝ Впервые замужем
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվականօգոստոս 1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Խեյֆից[1]
Սցենարի հեղինակՊավել Նիլին
ԴերակատարներԵվգենյա Գլուշենկո, Նիկոլայ Վոլկով (կրտսեր), Վալենտինա Տելիչկինա, Սվետլանա Սմիռնովա և Իգոր Ստարիգին
ՕպերատորՎլադիմիր Դյակոնով
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
Նկարահանման վայրՆիժնի Նովգորոդ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն90 րոպե
IMDbID 0171902

«Առաջին անգամ ամուսնացած» (ռուս.՝ «Впервые замужем»), 1979 թվականի խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը «Լենֆիլմ» կինոստուդիայում Պավել Նիլինի համանուն պատմվածքի հիման վրա։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1980 թվականի օգոստոսին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով, որ Տոնյան հղի է, նրա ընկերը մեկնում է Անգարա՝ առանց հասցե թողնելու։ Տոնյան միայնակ մեծացնում է դստերը՝ նրան ոչ մի բանից չզրկելով, բայց դուստրն ամաչում է իր մորից, որը ժամանակին լավ կրթություն ստանալու հնարավորություն չունենալով՝ աշխատում է որպես աման լվացող։ Ամուսնանալով՝ դուստրը համոզում է մորը տեղափոխվել քրոջ հետ ապրելու՝ փաստորեն նրան վտարելով տնից։ Ընկերուհուց ստացած հասցեով Անտոնինան մեկնում է հեռավոր գյուղ, որտեղ ծանոթանում է միայնակ այրու հետ, որը երազում է հանդիպել լավ կնոջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենիա Գլուշենկո – Տոնյա (Անտոնինա Վասիլևնա Բոլոտնիկովա)
  • Նիկոլայ Վոլկով – Եֆիմ Եմելյանովիչ Պուրիշև (դերը հնչյունավորել Է Ալեքսանդր Դեմյանենկոն)
  • Վալենտինա Տելիչկինա – Գալյա (Գալինա Բորիսովնա)
  • Սվետլանա Սմիռնովա – Թամարա Բոլոտնիկովա
  • Իգոր Ստարիգին – Վալերի Պերեվոզչիկով

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նադյա Կլիմենտովիչ – Թամարան մանկության տարիներին
  • Ֆեոդոր Բալակիրև – Վորոժեյկին
  • Գալինա Վոլկովա – Տոնյայի ընկերուհին
  • Տատյանա Գոլիշևա – Տոնյայի ընկերուհին
  • Սերգեյ Իվանով – Յուրի Երմոլաևիչ Գվոզդեցկի
  • Նիկոլայ Կարամիշև – Վալերիի հայրը
  • Նադեժդա Կարպեչենկո – Տոնյայի ընկերուհին
  • Նինա Մամաևա – Լուկերիա Պետրովնա, լաբորատորիայի պահակ
  • Ալեքսեյ Միխայլովպարետ
  • Նիկոլայ Մուրավյով
  • Ելենա Սոլովյովա – Ալյոնա
  • Լյուդմիլա Ստարիցինա – մատուցողուհի

Լուսագրերում նշված չեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուդմիլա Արժանիկովա – կին «30-ն անց» ակումբում
  • Յուրի Դեդովիչ – փեսացու «30-ն անց» ակումբում
  • Սերգեյ Նիկոնենկո – դերասան հուսարի դերում ֆիլմի նկարահանման հրապարակում
  • Պավել Պերվուշին – գյուղացի
  • Վալերի Սմոլյակով – գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից
  • Անատոլի Ստոլբով – Սավելի Սավելևիչ, Գալինա Բորիսովնայի ամուսինը
  • Վերա Տիտովա – հասցեատեր
  • Օլեգ Խրոմենկով – դերասան հուսարի դերում ֆիլմի նկարահանման հրապարակում

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Պավել Նիլին, Իոսիֆ Խեյֆից
  • Բեմադրությունը՝ Իոսիֆ Խեյֆիցի
  • Գլխավոր օպերատոր՝ Վլադիմիր Դյակոնով
  • Գլխավոր նկարիչ՝ Յուրի Պուգաչ
  • Կոմպոզիտոր և դիրիժոր՝ Օլեգ Կարավայչուկ[3]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - XIII համամիութենական կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» Եվգենիա Գլուշենկոյին,
  • 1980 - մրցանակ գրող Պավել Նիլինին XIII համամիութենական կինոփառատոնում,
  • 1980 - XXII համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ ֆիլմին (Կառլովի Վարի, Չեխոսլովակիա)։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարահանումները տեղի են ունեցել 1979 թվականի ամռանը Գորկի քաղաքում։
  • Դերասանուհիները, որոնք ֆիլմում կատարել են մոր և դստեր դերերը, ունեն ընդամենը չորս տարվա տարիքային տարբերություն. Եվգենիա Գլուշենկոն ծնվել է 1952 թվականին, Սվետլանա Սմիռնովան՝ 1956 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Впервые замужем»». Государственный регистр фильмов. Министерство культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)
  • «Впервые замужем» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • «Впервые замужем» на сайте «Энциклопедия отечественного кино».
  • ВПЕРВЫЕ ЗАМУЖЕМ // Энциклопедия кино. — 2010.
  • ««Впервые замужем»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  • ««Впервые замужем»». Телеканал «Дом Кино». Первый канал. Всемирная сеть. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  • «Впервые замужем» (1979) YouTube