Առանց վերնագրի (Չեխովի պատմվածք)
«Առանց վերնագրի» ռուս.՝ Без заглавия | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հումորային պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1888 |
Հրատարակվել է | հունվարի 1 (13), 1888 |
Թարգմանիչ | Ս. Համալբաշյան |
Հայերեն հրատ. | 1903 |
«Առանց վերնագրի» (ռուս.՝ «Без загла́вия»), ռուս մեծ գրող Անտոն Չեխովի հումորային պատմվածքը, որը գրվել է 1888 թվականին։
Ստեղծում և հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]
1888 թվականին Չեխովի ընտանիքը բնակություն հաստատեց Լուկայում, Խարկովի նահանգի Սումի քաղաքի մերձակայքում[1]։ Այդ շրջանում էլ ստեղծվեց «Առանց վերնագրի» պատմվածքը։ Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1888 թվականի հունվարի 1-ին «Նովոյե վրեմյա» թերթում (№ 4253, «Հեքիաթ» վերտառությամբ)։ Հետագայում, բազմաթիվ ոճական շտկումներով և վերնագրի փոփոխությամբ, պատմվածքը մտավ «Օգնություն անբերությունից տուժածներին» ժողովածուի մեջ («Կուրիեր» թերթի հրատարակություն, 1899), իսկ 1900 թվականին վերահրապարակվեց ժողովածուի երկրորդ հրատարակության համար[2]։ Ինքը` Չեխովը, պատմվածքն ընդգրկել է ստեղծագործությունների ժողովածուի չորրորդ հատորում։
Պատմվածքը հայերեն առաջին անգամ տպագրվել է դեռևս Չեխովի կենդանության օրոք` 1903 թվականին, «Լումա» գրական հանդեսում (թարգմանիչ` Ս. Համալբաշյան)[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքի գործողությունը ծավալվում է 5–րդ դարում, մի վանքում։ Այստեղ ապրող միաբանները երբեք դուրս չեն եկել վանքի սահմաններից, նրա կողքով երբեք ոչ ոք չի անցել։ Նրանց ծերունի վանահայրը երգեհոն էր նվագում, հորինում էր լատինական բանաստեղծություններ և գրում էր նոտաներ։ Մի քանի տասնյակ տարի վանքում ոչինչ տեղի չէր ունեցել, և ահա մի օր վանքի դուռը թակեց մի հարբեցող ու գինի և ուտելիք պահանջեց։ Աղոթել կամ միանալ միաբաններին նա հրաժարվեց, և նրանց ամոթանք տվեց, որ նրանք չեն փրկում մեղսավոր քաղաքացիներին, որոնք իրենք իրենց խորտակում են անառակության ու մոլությունների մեջ։
Ծերունին համաձայնեց դրա հետ և որոշեց գնալ քաղաք։ Միաբանները նրան սպասեցին երեք ամիս։ Երբ նա վերադարձավ, հուսահատ պատմեց միաբաններին, որ քաղաքում տիրում է այլասերում, մարդիկ ամբողջ օրը նստած են հասարակաց տներում, գինի են խմում և զվարճանում։ Ուժասպառ միաբանը պառկեց քնելու, իսկ առավոտյան հայտնաբերեց, որ վանքում չի մնացել ոչ մի միաբան. բոլորը փախել են քաղաք։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուս բանաստեղծ Յակով Պոլոնսկին տեղեկացրեց Չեխավին ընթերցողների շրջանում պատմվածքի հաջողության մասին.
![]() |
Ամանորին Դուք մեզ ընծայեցիք երկու պատմվածք՝ «Կաշտանկան» և «Արևելյան հեքիաթը»[4], և ես մեծ հաճույքով հայտնում եմ, որ Ձեր երկու պատմվածքներն էլ այստեղ բոլորը հավանեցին։ Երկու պատմվածքների ավարտը ոչ միայն անսպասելի է, այլև նշանակալի. իսկ դա ամենակարևորն է։ Լեզվի գունեղությունը լիովին համապատասխանում է տեղին, ժամանակաշրջանին և Ձեր գործող անձանց։ - Պոլոնսկու նամակը Չեխովին 1888 թվականի հունվարի 8-ին
|
![]() |
Նույն օրը Ալեքսանդր Չեխովը հայտնեց եղբորը, որ ծանոթացել է Նիկոլայ Լեսկովի հետ.
![]() |
...որը խոնարհվում է քո առաջ և քեզ համարում է հանճար։ Քո հեքիաթը թիվ 1-ում ճնշող ազդեցություն գործեց[2]։ | ![]() |
1905 թվականին Ժողովրդական լուսավորության նախարարության գիտական կոմիտեն արգելեց Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի չորրորդ հատորը ազգային գրադարաններում և ընթերցասրահներում` «Առանց վերնագրի», «Գրազ» և «Գողեր» պատմվածքների պատճառով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Чехов А. П. Биография Чехова»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2011-128
- ↑ 2,0 2,1 2,2 А. П. Чехов Собрание сочинений. — М.: Гос. издательство художественной литературы, 1955. — Т. 6. — С. 481. — 504 с.
- ↑ Պատմվածքը՝ հայերեն «Լումա» գրական հանդեսում, 1903 թվական(չաշխատող հղում)
- ↑ Նկատի ունի «Առանց վերնագրի» պատմվածքը, որը սկզբնապես կոչվում էր «Հեքիաթ»։