Ապրես Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրես Գասպարյան
Ծնվել է1918
ԾննդավայրՎարդենիս, Նոր Բայազետի գավառ
Մահացել է2000
Մահվան վայրՎարդենիս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմբայնավար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան

Ապրես Բեգլարի Գասպարյան (1918, Վարդենիս, Նոր Բայազետի գավառ - 2000, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), խորհրդային հայ կոմբայնավար, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1952)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրես Գասպարյանը ծնվել է 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության Բասարգեչար գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս)։ 1926 թվականից Ապրես Գասպարյանը սովորել է ՀԽՍՀ Բասարգեչարի շրջանի Մեծ Մազրա գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1935 թվականին[3]։

1936 թվականից Ապրես Գասպարյանը ՀԽՍՀ Բասարգեչարի շրջանի Մեծ Մազրա գյուղի կոլտնտեսության կոլտնտեսական էր։ 1938 թվականին նշանակվել է կոլտնտեսության տրակտորային բրիգադի հաշվետար, իսկ որոշ ժամանակ անց, ստանալով մասնագիտական կրթություն, դառնում է մեխանիզատոր[3]։ 1941 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Գասպարյանը զորակոչվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակ։ Ռազմաճակատում է եղել մինչև 1944 թվականը, որից հետո զորացրվել է բանակից[4]։

1944 թվականին Ապրես Գասպարյանը նշանակվում է ՀԽՍՀ Բասարգեչարի շրջանի Նորակերտի մեքենատրակտորային կայանի (ՄՏԿ) տրակտորային բրիգադի կոմբայնավար և բրիգադիր։ 1951 թվականին բրիգադը Գասպարյանի գլխավորությամբ սկսեց սպասարկել Բասարգեչարի շրջանի Փոքր Մազրա գյուղի կոլտնտեսությունը։ Ցորենի առատ բերքահավաքի ժամանակ Գասպարյանը գերազանց տեխնիկական խնամք է ապահովել աշխատող մեքենաներին՝ դրանց շահագործումը կազմակերպելով արդյունավետ աշխատանքային գրաֆիկով։ Արդյունքում բրիգադի մեքենավարներն ամեն օր գերակատարել են նախանշված աշխատանքային պլանները։ Բրիգադիր Գասպարյանը 24 աշխատանքային օրվա ընթացքում իր «Ստալինեց-6» կոմբայնով կալսել է 7934 ցենտներ հացահատիկ և 27 ցենտներ խոտի սերմ[5]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի հունիսի 2-ի հրամանագրով, 1951 թվականին հացահատիկային կուլտուրաների և խոտի սերմերի բերքահավաքի և կալսման գործում բարձր արդյունքների հասնելու համար Ապրես Բեգլարի Գասպարյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[6]։

Հետագա տարիներին բրիգադիր Ապրես Գասպարյանը սիստեմատիկորեն գերակատարել է արտադրական պլանները։ 1954 թվականին մասնակցել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին։ Աշխատանքային ձեռքբերումների համար Գասպարյանը պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1955 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[5]։ Մեքենա-տրակտորային կայանների լուծարումից հետո 1959 թվականի մարտին Ապրես Գասպարյանը նշանակվել է Բասարգեչարի ավտոմոբիլային վարչության տնօրեն[7]։

Ապրես Գասպարյանը մահացել է 2000 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի հունիսի 2-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» մեդալ)՝ 1951 թվականին հացահատիկային մշակաբույսերի և խոտի սերմերի բերքահավաքի և կալսման գործում բարձր արդյունքների հասնելու համար[6]
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվավոգիր[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
  2. «Гаспарян Апрес Бегларович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  3. 3,0 3,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 93
  4. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 93—94
  5. 5,0 5,1 5,2 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 94
  6. 6,0 6,1  Ապրես Գասպարյան «Երկրի հերոսներ» կայքում
  7. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 95

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саакян В. М., Геворкян В. А. Гаспарян Апрес Бегларович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 93—95. — 325 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]