Ապոֆենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապոֆենիա (գերմ.՝ Apophänie), միտում, երբ սխալմամբ կապ են գտնում միմյանց չկապված իրերի միջև[1]։ Տերմինը 1958 թվականին առաջ է քաշել հոգեբույժ Կլաուս Կոնրադն իր՝ «շիզոֆրենիայի սկզբանական փուլերը» հրատարակության մեջ[2]։ Նա դա սահմանեց․ «չպատճառաբանված կապերի ընկալում՝ ուղեկցված անբնական իմաստալիության յուրահատուկ զգացողություններով»[3][4]։ Նա պատրանքային մտածողության վաղ փուլը բնութագրեց որպես ինքնավկայակոչված, գերմեկնաբանված ընթացիկ զգայական ընկալում՝ որպես զգայապատրանքի հակադրություն[1][5]։

Ապոֆենիան ենթադրում է պատահական տեղեկատվության մեջ օրինակների փնտրման համընդհանուր մարդկային միտում[4]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարեյդոլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրգանական խաղացող», Նեպտունե Գրոտտոյի պարեյդոլիայի ֆենոմեն, Սարդինիա

Ապոֆենիայի տեսակ է, որը ներառում է պատկերների կամ պատահական ձայնային ազդակների զգայական ընկալում։

Պարեյդոլիայի բնորոշ օրինակ է անշունչ օբյեկտների մեջ դեմքերի զգայական ընկալումը։ Ամբողջ աշխարհից մարդիկ տեսնում են «Մարդ՝ Լուսնի վրա»[6]։ Մարդիկ երբեմն հացի կամ փայտի կտորի վրա տեսնում են կրոնական գործչի դեմք[7]։

Պարեյդոլիան սովորաբար առաջանում է իլիկաձև դիմային հատվածում, որը մարդու ուղեղի հատված է, պատասխանատու է դեմքեր տեսնելու համար և կարող է սխալմամբ մեկնաբանել օբյեկտները՝ ուրվագծելով կամ պատկերելով ինչ-որ տեսակի ըմբռնում, տալով դեմքին բնորոշ առանձնահատկություններ[8]։

Խաղամոլի մոլորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոֆենիան կարող է հաստատվել որպես խաղամոլի ռացիոնալիզացիա։ Խաղացողները կարող են երևակայել, որ տեսնում են պատկեր՝ վիճակախաղի, թղթախաղի կամ պտուտախաղի թվերում[9]։ Այդ տարբերակներից մեկը հայտնի է որպես «խաղամոլի սխալ կամ մոլորություն»։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրոֆենիան հաճախ անվանում են ըմբռնման սխալմունք։ Թեև չկա հաստատված հիմք, թե ինչու է դա տեղի ունենում, կան որոշ ընդունված տեսություններ։

Կերպարի ճանաչման մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարի ճանաչումը իմացական գործընթաց է, որը ներառում է ինֆորմացիայի վերհանումը երկարաժամկետ, կարճաժամկետ կամ աշխատանքային հիշողությունից և զուգորդում այն՝ ազդակներից ստացված ինֆորմացիայի հետ։ Ինչևէ, կան երեք տարբեր միջոցներ, որոնց միջոցով դա կարող է տեղի ունենալ և սխալ ընթանալ՝ հանգեցնելով ապրոֆենիայի[10]։

Կաղապարային զուգորդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդակները համեմատվում են օրինակների կամ երկարաժամկետ հիշողության պատճենների հետ։ Այս օրինակները հաճախ նախկին գիտելիքների, կրթական փորձի արդյունքն են։

Օրինակ՝ Ա, ա, Ա, ա. բոլորը ընկալվում են որպես «Ա» և ոչ թե որպես այլ տառ։

Այդ դրսևորումների ընթացակարգը, երբ կիրառվում է տվյալների ավելի բարդ համակարգ (ինչպիսիք են, օրինակ՝ նկարչությունը կամ տվյալների խումբը) կարող է հանգեցնել սխալ կաղապարի զուգորդման։ Կեղծ դրական դրսևորումները կարող են հանդիսանալ ապրոֆենիայի արդյունք[10]։

Նախատիպային զուգորդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման է կաղապարային զուգորդմանը, բացառությամբ այն հանգամանքի, որ չի պահանջվում հստակ համընկնում[10]։ Օրինակ՝ երբ նայում ես կենդանուն, ինչպիսին վագրն է, և փոխարեն ընկալել նրան որպես վագր (կաղապարային զուգորդում), ընկալում ես որպես կատու (նախատիպային զուգորդում)՝ հիմնվելով կատուներին բնորոշ առանձնահատկությունների գիտելիքների վրա։

Կաղապարի ճանաչման այս տեսակը կարող է հանգեցնել ապրոֆենիայի՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ուղեղը չի փնտրում ճշգրիտ զուգորդումներ։ Այն կարող է ընտրել որոշ բնութագրող զուգորդումներ և ենթադրել, որ դա համապատասխանում է։ Դա ավելի հաճախ հանդիպում է պարեյդոլիայի, քան տվյալների հավաքագրման դեպքում։

Առանձնահատկությունների վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդակները բաժանվում են ըստ առանձնահատկությունների և թույլ են տալիս մշակել ինֆորմացիան։ Կաղապարի ճանաչման այս մոդելը հիմնված է չորս փուլերի վրա․ հայտնաբերում, օրինակի (կաղապարի) վերլուծություն, հիշողության մեջ պատկերի համեմատություն և ճանաչում[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Carroll, Robert T.։ «apophenia»։ The Skeptic's Dictionary։ Վերցված է հուլիսի 17, 2017 
  2. Conrad Klaus (1958)։ Die beginnende Schizophrenie. Versuch einer Gestaltanalyse des Wahns [The onset of schizophrenia: an attempt to form an analysis of delusion] (German)։ Stuttgart: Georg Thieme Verlag։ OCLC 14620263 
  3. Mishara Aaron (2010)։ «Klaus Conrad (1905–1961): Delusional Mood, Psychosis and Beginning Schizophrenia.»։ Schizophr Bull 36 (1): 9–13։ PMC 2800156։ PMID 19965934։ doi:10.1093/schbul/sbp144 
  4. 4,0 4,1 Hubscher Sandra L (նոյեմբերի 4, 2007)։ «Apophenia: Definition and Analysis»։ Digital Bits Skeptic։ Digital Bits Network, LLC։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 21, 2013-ին 
  5. Brugger, Peter. "From Haunted Brain to Haunted Science: A Cognitive Neuroscience View of Paranormal and Pseudoscientific Thought", Hauntings and Poltergeists: Multidisciplinary Perspectives, edited by J. Houran and R. Lange (North Carolina: McFarland & Company, Inc. Publishers, 2001)
  6. Svoboda Elizabeth (փետրվարի 13, 2007)։ «Facial Recognition – Brain – Faces, Faces Everywhere»։ New York Times։ Վերցված է հուլիսի 3, 2010 
  7. «Apophenia»։ Medical-answers.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-06-29 
  8. Vox (2015-08-05), Why you're seeing a face in this purse, https://www.youtube.com/watch?v=E1dMloUfN1o, վերցված է 2017-05-23 
  9. May 28, 2007 at 9:49 pm (2007-05-24)։ «Apophenia & Illusory Correlation " Paul Xavier Waterstone»։ Waterstone.wordpress.com։ Վերցված է 2011-06-29 
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Pattern Recognition and Your Brain | psychology24.org»։ psychology24.org (en-US)։ 2016-03-21։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-06-ին։ Վերցված է 2017-05-23 

Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]