Ռոշարխի թեստ
Ռոշարխի թեստ՝ հոգեդիագնոստիկ թեստ, որը նախատեսված է անձնավորության հետազոտման համար, հրապարակվել է 1921 թվականին շվեյցարացի հոգեբույժ և հոգեբան Հերման Ռոշախի (գերմ.՝ Hermann Rorschach) կողմից: Հայտնի է նաև Ռոշարխի թանաքաբծեր անվամբ:
Այն հոգեկանի և նրա խանգարման հետազոտման համար նախատեսված թեստերից մեկն է: Հետազոտվողին առաջարկվում է մեկնաբանել ուղղահայաց առանցքին համաչափ 10 թանաքաբծեր:
Յուրաքանչյուր այդպիսի պատկեր դրդապատճառ է հանդիսանում ազատ զուգորդության համար՝ փորձարկվողը պետք է անվանի իր մեջ առաջացող ցանկացած բառ, կերպար կամ միտք: Թեստը հիմնված է ենթադրությունների վրա, որի համաձայն այն ինչ անհատը տեսնում է թանաքաբծերի մեջ, որոշվում է նրա սեփական անձի առանձնահատկություններով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեստը ստեղծվել է շվեյցարացի հոգեբան Հերման Ռոշարխի կողմից (1884-1922-ական թվականներ): Ռոշարխը նկատել էր, որ այն հետազոտվողները, ովքեր թանաքաբծերի մեջ տեսնում են ճիշտ համաչափ պատկեր, սովորաբար լավ են հասկանում իրական իրավիճակը, ունակ են ինքնաքննադատման և ինքնատիրապետման: Այնպես որ ընկալման յուրահատկությունները վկայում են տվյալ անհատի յուրահատկությունների մասին:
Ուսումնասիրելով ինքնատիրապետումը, որը հիմնականում բնորոշվում է որպես իշխանություն զգացմունքների նկատմամբ, Ռոշարխը օգտագործեց տարբեր գույների և սևի ու սպիտակի տարբեր հագեցվածությամբ թանաքաբծեր, որպեսզի դուրս հանի այն գործոնները, որոնք ունեն հուզական ազդեցություն: Ինտելեկտուալ հսկողության և առաջացող զգացմունքների փոխազդեցությունը բացահայտում է այն, ինչը թանաքաբծերի մեջ տեսնում է փորձարկվողը: Ռոշարխը բացհայտեց, որ մարդիկ, որոնց տարբեր էմոցիոնալ հոգեվիճակները հայտնի էին կլինիկական դիտարկումների ժամանակ, իրոք տարբեր կերպ են արձագանքում գույներին:
Ռոշարխի առավել ինքնատիպ և կարևոր բացահայտումը վերաբերվում է հոգեդինամիկային՝ Bewegung կամ պատասխան, որում օգտագործվում են ժեստեր: Որոշ փորձարկվողներ թանաքաբծերի մեջ տեսել են շարժվող մարդկային կերպարներ: Ռոշարխը բացահայտեց, որ առողջ անհատների մեջ այս երևույթը առավել բնորոշ է նրանց, ովքեր հարուստ երևակայություն ունեն, և այն մարդկանց մոտ, ովքեր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն:
Համադրելով ասոցիացիա-ֆանտազիաները այն ամենի հետ ինչ արդեն հայտնի էր անձնավորության փոփոխությունների և տվյալ անհատի մոտիվացիոն ոլորտի մասին, Ռոշարխը եկավ եզրակացության, որ այդ ասոցիացիաները համարժեք են երազներին: Այսպիսով, պարզվել է, որ թանաքաբծերը ունակ են բացահայտել խորը պահված ցանկություններն ու վախերը, որոնք ընկած են տևական անլուծելի անձնային կոնֆլիկտների հիմքում:
Զգալի տեղեկություն անհատի պահանջմունքների մասին, ինչը մարդուն դարձնում է երջանիկ կամ տխուր, ինչը հուզում է նրան, այն մասին, որ նա ստիպված է ճնշել և տեղափոխել ենթագիտակցական երևակայություն, հնարավոր է բուժել ասոցացիաների բովանդակության միջոցով, որոնք առաջանում են թանաքաբծերից: Ժամանակակից պրակտիկ հոգեբանության մեջ թեստը գլխավորապես օգտագործվում է անհատի որոշակի հոգեկան խնդրիների նախատրամադրվածության որոշման համար, օրինակ հակվածությունը ընկճախտի նկատմամբ:
Ռոշարխի մահից հետո նրա աշխատանքը շարունակել են շատ կլինիկական հոգեբաններ և հոգեբույժներ: Թեստը հետագա զարգացում ստացավ ինչպես տեսության այնպես էլ գործունեության մեջ: Ռոշարխի թեստի նույնականությունը և արդյունավետությունը մինչ այժմ վերջնականորեն որոշված չեն: Այնուամենայնիվ, այն օգնում է հոգեբանին և հոգեբույժին ստանալ կարևոր տվյալներ անհատի դիագնոստիկայի և նրա խախտման մասին, որոնք կարող են կլինիկորեն ստուգվել:
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեստը խթանող նյութը բաղկացած է 10 ստանդարտ աղյուսակից՝ սև- սպիտակ և գունավոր պատկերների համաչափ ամորֆներով:
Հետազոտողը հետազոտվողին առաջարկում է նայել անհամաչափ թանաքաբծերով թղթին և խնդրում նկարագրել ինչ է պատկերված այդ «նկարում»: Անհատի հոգեդիագնոստիկան անցկացվում է մեկնության հատուկ մեթոդիկայով:
Յուրաքանչյուր պատասխան ձևավորվում է սիմվոլների հատուկ մշակված համակարգի միջոցով, հետևյալ հնգակի կատեգորիաներով.
- տեղայնացում
- դետերմինանտ (պատասխանի ձևավորման համար կարող է օգտագործվել նկարի ձև, գույն և այլն,
- ձևի աստիճան
- բովանդակություն (պատասխանը կարող է վերաբերվել մարդկանց, այլ կենդանիների, անշունչ առարկաների և այլն,
- օրիգինալություն-հայտնիություն (օրիգինալ համարվում են հազվադեպ պատասխաններ, իսկ հայտնի այն պատասխանները, որոնք հայտնվում են ավելի քան 30 % հետազոտողների մոտ).
Պատասխանների բովանդակությունը նշանակվում է հետևյալ սիմվոլներով.
- Н - մարդկային կերպարներ, ամբողջական կամ գրեթե ամբողջական
- (Н) - մարդկային կերպարներ, զրկված իրականությունից, այսինքն ներկայացված որպես նկարներ, ծաղրանկարներ, քանդակագործություն կամ առասպելաբանական կերպարներ
- (Hd) - մարդկային կերպարների մասեր
- А - այլ կենդանու կերպար, ամբողջական կամ գրեթե ամբողջական
- (А) - առասպելաբանական կենդանիներ, հրեշ, ծաղրանկար, կենդանու նկար
- Ad - կենդանու մասեր, սովորաբար գլուխ կամ թաթեր
- At - մարդու ներքին օրգաններ
- Sex —հղումներ սեռական օրգաններին, կամ սեռական գործունեությանը
- Obj — առարկաներ, ստեղծված մարդկանց կողմից
- Aobj — առարկաներ, ստեղծված կենդանի նյութից
- Aat — կենդանիների ներքին օրգաններ
- Food —սնունդ, օրինակ միս, պաղպաղակ, ձու (Մրգերը և բանջարեղենը պատկանում են բույսերին)
- N — բնապատկերներ, տեսարան երկնքից, մայրամուտ
- Geo — քարտեզներ, կղզիներ, ծովածոցեր, գետեր
- Pl — բոլոր տեսակի բույսեր, այդ թվում ծաղիկներ, ծառեր,
- Arch — ճարտարապետական կառույցներ՝ տներ, կամուրջներ, եկեղեցիներ և այլն
- Art — մանկական նկար, ջրաներկ, որտեղ նկարվածները հատուկ բովանդակություն չունեն
- Abs — վերացական հասկացություններ՝ «իշխանություն», «ուժ», «սեր» և այլն:
- Вl — արյուն
- Fi — կրակ
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեստը բանավեճ է առաջացնում[1], 1999 թվականին մորատորիում էր պահանջվում թեստը կլինիկական և դատական նշանակման ժամանակ օգտագործման համար[2]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Howard N. Garb, James M. Wood, Scott O. Lilienfeld, M. Teresa Nezworski Roots of the Rorschach controversy (und) // Կաղապար:Нп3. — Կաղապար:Нп3, 2005. — Т. 25. — № 1. — С. 97—118. —
- ↑ Garb H. N. Call for a moratorium on the use of the Rorschach Inkblot Test in clinical and forensic settings(անգլ.) // Assessment : journal. — 1999. — Т. 6. — № 4. — С. 313—318. — — PMID 10539978.