Ապեքս
Ապեքս (լատ.՝ Apex), աստղագիտության մեջ անվանվում է երկնոլորտի կետը, դեպի որն ուղղված է դիտարկողի արագությունը որևիցե մի հաշվարկման համակարգի հանդեպ։ Ապեքսին հակադիր կետը կոչվում է հակաապեքս։
Տարբեր ապեքսների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակի ապեքսը Վահագն համաստեղությունում
- Եթե դիտարկողը գտնվի Երկրի մակերևույթի վրա, ապա նրա օրական շարժման ապեքսը կհամընկնի արևելք կետի հետ (օրական ապեքս)։
- Երկրի ուղեծրային շարժման ապեքսը շարժվում է տարվա ընթացքում, մնալով նրա ուղեծրային հարթության մեջ։
- Արեգակը շարժվում է մոտակա աստղերի համեմատ (տեղային հանդարտի ստանդարտի հանդեպ) մոտ 16,5 կմ/վ արագությամբ[1], ապեքսով, որը գտնվում է α = 270°, δ = 30° հասարակածային կոորդինատներում (Վահագն համաստեղությունում)։ Ընդ որում Արեգակը այդ աստղերի հետ պտտվում է գալակտիկայի կենտրոնի շուրջ 220 կմ/վ։
- Միջաստղային գազի հանդեպ Արեգակը շարժվում է α = 258°, δ = -17° կոորդինատների ուղղությամբ։
- Ռելիկտային ճառագայթման հանդեպ Արեգակը շարժվում է Կույս համաստեղության ուղղությամբ ≈370 կմ/վ արագությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պրիսցիլա Ֆրիշ (2000). "Արեգակի գալակտիկական շրջակայքը", Ամերիքն Սայենթիստ.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 509)։ ![]() |