Աուրելիա Իբառա Մանսոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աուրելիա Իբառա Մանսոնի
իսպ.՝ Aurelià Ibarra Manzoni
Ի ծնեիսպ.՝ Aureliano Ibarra y Manzoni
Ծնվել էհունվարի 21, 1834(1834-01-21)[1]
ԾննդավայրԱլիկանտե, Վալենսիա, Իսպանիա
Վախճանվել էնոյեմբերի 17, 1890(1890-11-17)[1] (56 տարեկանում)
Մահվան վայրԱլիկանտե, Վալենսիա, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունReial Acadèmia Catalana de Belles Arts de Sant Jordi?
Մասնագիտություննկարիչ և հնագետ
ԱմուսինՌեյես Սանտամարիա

Աուրելիա Իբառա Մանսոնի (իսպ.՝ Aurelià Ibarra Manzoni, հունվարի 21, 1834(1834-01-21)[1], Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա - նոյեմբերի 17, 1890(1890-11-17)[1], Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի հնագետ, գրող, նկարիչ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրելիա Իբառա Մանսոնին ծնվել է Ալիկանտեում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Էլչե, որտեղ ստացել է սկզբնական կրթություն։ 1849 թվականին՝ 15 տարեկան հասակում ընդունվել է Բարսելոնայի գեղարվեստի ակադեմիա, աշակերտել Մանուել Միլային: Ամուսնացել է գրող, քաղաքական գործիչ Էմիգդիո Սանտամարիայի քրոջ՝ Ռեյես Սանտամարիայի հետ[3][4]:

Նրա հնագիտական հայտնագործություններից Գալատեայի խճանկարը գտնվում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում, պեղումների այլ արդյունքներ գտնվում են նաև Կատալոնիայի հնագիտական թանգարանում։

Կյանքի վերջին տարիներին հաստատվել է հայրենի Ալիկանտեում, 1878-1885 թվականներին եղել է Caja de Ahorros de Alicante տնօրեն։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրելիա Իբառա Մանսոնիի եղբայրը՝ Պեդրո Իբառան (1859-1934), ցանկացել է գրել եղբոր կենսագրականը։ Plan General para el libro: “Aureliano Ibarra y Manzoni” անվանումով նրա ստեղծած գրքի նախագիծը պահպանվել է Էլչեի թանգարանում[5]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Papí Rodes, Concha. Universidad de Alicante. Aureliano Ibarra y La Alcudía: una mirada a la arqueología del siglo XIX (en castellà), 2008. ISBN 9788479088477

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico españolReal Academia de la Historia.
  2. Papí Rodes, 2008, pp. 215-216.
  3. Pérez, José Antonio (17 de noviembre de 2015). «Aureliano Ibarra Manzoni, impulsor de la historia de Elche». Elche Diario.
  4. Castaño García, Joan (1987), Ilicitanos en la historia. Radio Elche, Elche, pp. 143-147.
  5. Enero: Plan general para el libro "Aureliano Ibarra y Manzoni"